Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 335 — Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 335AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 335 — Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 335. Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը 1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը. 3) դատարան դիմելու հիմք հանդիսացող հանգամանքները՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հա

Ամբողջ Տեքստ

Հոդված 335. Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը 1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը. 3) դատարան դիմելու հիմք հանդիսացող հանգամանքները՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն դրույթների վկայակոչմամբ, որոնք նախատեսում են հայցվող գործառույթների իրականացումը դատարանի կողմից. 4) դատարանի եզրահանգումը՝ դիմումը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ դիմումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին՝ այն շարժառիթների մատնանշմամբ, որոնցով դատարանը բավարարել կամ մերժել է դիմողի պահանջները:

3. Արբիտրի նշանակման մասին որոշում ընդունելու վերաբերյալ դիմումը բավարարող որոշման մեջ պետք է նշվեն տեղեկություններ նշանակված արբիտրի վերաբերյալ:

4. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Դիմումի քննության արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

6. Դատարանի՝ կատարում ենթադրող որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ներկայացվում է հարկադիր կատարման դիմում: (335-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ԵՆԹԱԲԱԺԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ԳԼՈՒԽ 49 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել