Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՔԱՅԵԼ, ՄԱԴԼԵՆԱ ԵՎ ՄԱՐԻԵՏՏԱ ԲԱԲԱԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՔԱՅԵԼ, ՄԱԴԼԵՆԱ ԵՎ ՄԱՐԻԵՏՏԱ ԲԱԲԱԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան21 մայիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 21 մայիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՄԻՔԱՅԵԼ, ՄԱԴԼԵՆԱ ԵՎ ՄԱՐԻԵՏՏԱ ԲԱԲԱԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

21 մայիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի

Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Միքայել, Մադլենա և Մարիետտա Բաբալյանների դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ-եր Միքայել, Մադլենա և Մարիետտա Բաբալյանները դիմել են Սահմանադրական

դատարան, վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի, 407 հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի սահմանադրականությունը։

Դատարանը գտավ, որ ներկայացված դիմումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասի առումով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի 25 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, քանի որ դրա վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-674 որոշումը:

Դատարանը նաև գտավ, որ դիմումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404

հոդվածի 1-ին մասի և ՀՀ Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև

ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում են,

որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են Սահմանադրությանը:

Դիմողները միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման

ենթակա է, քանի որ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներ են և գտնվում են նյութապես խիստ ծանր դրության մեջ։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,

Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղ-եր Միքայել, Մադլենա և Մարիետտա Բաբալյանների դիմումը` ՀՀ Քրեական

դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել՝ տրամադրելով նրան ՍԴՈ-674 որոշումը:

2. Քաղ-եր Միքայել, Մադլենա և Մարիետտա Բաբալյանների դիմումը` ՀՀ Քրեական

դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի և ՀՀ Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։ մից:

3. Միքայել, Մադլենա և Մարիետտա Բաբալյաններին ազատել պետտուրքի վճարու-

ՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

2/ՔԱՐՏՈՒՂԱ-

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել