ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-293 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) անկախ կարգավորող մարմին է, որի նպատակն է՝ ա) ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը. բ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն) լիցենզավորումը. գ) իրականացնել վերահսկողություն հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ։»։ Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը» բառերով: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «Հանրապետության Նախագահի կողմից`» բառերից հետո լրացնել «իր սահմանած մրցութային կարգով» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով և օրենքով սահմանված վարձատրության կարգին համապատասխան։»: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է մրցութային կարգով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընթացակարգերին համապատասխան։»: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետը «բաժնետերեր (փայատերեր)» բառից հետո լրացնել «և (կամ) նրանց փոխկապակցված անձինք» բառերով: Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գույքային» բառը փոխարինել «գույքից» բառով: Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում «ու նախագահի տեղակալը» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալը և անդամները» բառերով: Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում «և նախագահի տեղակալի» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալի և անդամների» բառերով։ Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 28. Հանձնաժողովը ստանում, գրանցում, ուսումնասիրում և հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ դիմում-բողոքներին, առաջարկություններին և հարցումներին։»։ Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովը, հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները և ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ։»։ Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «օրենսդրության խախտման» բառերը փոխարինել «օրենսդրության կրկնակի խախտման» բառերով։ Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 36. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը: Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը։»: Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-րդ հոդվածով. « Հոդված 36.1. Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։ Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն։ Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում և տեղադրում Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում: Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում։»։ Հոդված 15. Օրենքի 86.1-րդ հոդվածում «սարսափ ֆիլմերի և» բառերը փոխարինել «սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի ու» բառերով։ Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ազգային հանձնաժողովի այն անդամները, որոնք պաշտոնավարում են հասարակական հիմունքներով, կարող են շարունակել պաշտոնավարել նույն հիմունքներով մինչև իրենց լիազորությունների ավարտը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-110-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-110-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.06.2009-28.06.2010) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.631 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.04.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.05.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 13.06.2009 Ուժը կորցրել է 28.06.2010 Հիմնական ակտ 28.04.2009, ՀՕ-110-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.12.2001, ՀՕ-293 28.12.2001, ՀՕ-293 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-110-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
