ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 510 — Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, հայտարարագրում տ
Ամփոփում
Հոդված 510. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը (վերնագիրը լրաց. 11.04.24 ՀՕ-203-Ն ) 1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 510. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը (վերնագիրը լրաց. 11.04.24 ՀՕ-203-Ն ) 1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրում գույքի, գույքային իրավունքների կազմի, քանակի կամ գտնվելու վայրի մասին տվյալ թաքցնելը կամ կեղծ տվյալ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը, որը հանգեցրել է խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով: (510-րդ հոդվածը լրաց.
11.04.24 ՀՕ-203-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
