Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66 — Ջրերի որակի ստանդարտները Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նա
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66 — Ջրերի որակի ստանդարտները Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նա

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 66. Ջրերի որակի ստանդարտները Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նախագծերը: Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում և պետք է համապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին: Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սա

Ամբողջ Տեքստ

Հոդված 66. Ջրերի որակի ստանդարտները Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նախագծերը: Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում և պետք է համապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին: Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սահմանվել յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար: Կարող են սահմանվել նաև ջրի օգտագործման վրա հիմնված ստանդարտներ, ներառյալ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային: Ջրերի ստանդարտները պետք է արտացոլեն ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, ինչպես նաև բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարեկան առնվազն երկու անգամ վերահսկման միջոցով ապահովում է ջրերի փաստացի որակական չափանիշների համապատասխանությունն օգտագործման համար սահմանված ստանդարտներին: Ջրերի ստանդարտներն ուղենիշ են ծառայում բոլոր հավանական աղտոտող նյութերի ընդունելի սահմանների վերաբերյալ և պարունակում են ցուցանիշներ՝ ըստ տարիների դրանք նվազեցնելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է ստանդարտների մանրակրկիտ ստուգում (վերանայում), ներառյալ՝ սոցիալական և բնապահպանական ազդեցությունները, առաջարկում է դրանցում փոփոխություններ և այդ տեղեկատվությունը ներկայացնում է կառավարություն՝ որպես Ջրի ազգային ծրագրի մաս: Ջրերի ստանդարտների գրանցման կարգը սահմանվում է օրենքով: (66-րդ հոդվածը փոփ.

13.11.19 ՀՕ-211-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել