««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-98)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 98 | ««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի ապրիլի 4-ին: Սահմանադրական դատարանի` 2023 թվականի ապրիլի 18-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, դատաքննությունը նշանակվել` 2023 թվականի հունիսի 6-ին, և գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանը: Սահմանադրական դատարանի` 2023 թվականի հունիսի 6-ի ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել, գործի դատաքննությունը հետաձգվել և դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին:
2. Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտ է սույն գործով պահանջել լրացուցիչ ապացույցներ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
30 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԱՈ-98
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-98
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
