ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հունվարի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Շավարշ Մկրտչյանը և այլոք 17.01.2012թ. (Մտից 4-6) դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը, ՀՀ վճռաբեկ և վարչական դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, որով նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերը գրավոր ընթացակարգով քննելու դրույթը կիրառվում է որպես առանց հրապարակային դատաքննության վեճը լուծող դատական ակտի հրապարակման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմողների կարծիքով վիճարկվող նորմի այնպիսի մեկնաբանության կիրառումը, որով վարչական դատարանի համար հնարավորություն է ստեղծվում նորմատիվ ակտերի վիճարկման գործերը գրավոր ընթացակարգով քննելու պատրվակով դրանք քննել առանց հրապարակային դատաքննության, հակասում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածին, խախտում է այդ հոդվածներով երաշխավորված գործին մասնակցող անձանց իրավունքները։
Դիմողները կարծում են, որ հրապարակայնության սկզբունքը չի նույնանում գործը բանավոր կամ գրավոր ընթացակարգով քննելու հետ, մասնավորապես, գործը կարող է բանավորությամբ քննվել դռնփակ, որը բանավորության պահանջի պահպանում կլինի, բայց հրապարակայնության սկզբունքի խախտում, եթե առկա չեն ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով սահմանված դռնփակության հիմքերը։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ դիմողները 17.08.2010թ. (Մտից 4-225) դիմել են ՀՀ սահմանադրական դատարան ի թիվս այլնի, վիճարկելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի սահմանադրականությունը, որի մասով, սակայն, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը 06.09.2010թ. ՍԴԴԿՈ/1- 25 որոշմամբ մերժել է գործի քննությունը դիմողների կողմից հիշյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց բարձրացնելու հիմնավորմամբ։ Խնդրո առարկա անհատական դիմումի (Մտից 4-6) նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին.
• դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողներն սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դիմողները համապատասխան հիմնավորումներով միջնորդություն են ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 69-րդ հոդվածներով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26- րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Դիմողներին ազատել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից։
Նախագահող
Անդամներ
26 հունվարի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
