Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 78 — Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 78AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 78 — Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 78. Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի խմբակցությունները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում: 2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 78. Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի խմբակցությունները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

3. Սույն հոդվածում նշված գործերի քննությունն իրականացվում է

բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը պարզում է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության համապատասխանությունը Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված կարգին:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ. 2) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը և ա. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին, բ. նշանակել ընտրության երկրորդ փուլ, գ. նշանակել ընտրության երրորդ փուլ, դ. նշանակել նոր ընտրություն:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

7. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև քննվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել