ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի փետրվա ր ի 12- ին « ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ միասին՝ քննչական մարմիններ) ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»։ Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի քննում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի քննում գլխավոր դատախազի տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.».
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի ներկայացնում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.»: Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա։»։ Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»։ Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը «(առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ համապատասխանաբար Կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-32-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.03.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.02.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.03.2025 Հիմնական ակտ 12.02.2025, ՀՕ-32-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.06.2017, ՀՕ-96-Ն 09.06.2017, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-32-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
