ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 319 — Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը 1.
Ամփոփում
Հոդված 319. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը 1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով: 2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափո
Ամբողջ Տեքստ
Հոդված 319. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը 1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:
2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես Օրենսգրքով սահմանված չափից ավել վճարված գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), որը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:
3. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ճշտված միասնական հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն կամ դեբետային գումարից նվազեցվող գումար:
4. Օրենսգրքով սահմանված կանխավճարները, ինչպես նաև հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:
5. Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն մասում նշված փոփոխության արդյունքում առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում առաջացող փոխհատուցման գումարների, որոնք մուտքագրվում են միասնական հաշվին` Օրենսգրքի 74-րդ կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում հաշվարկվում են տույժեր՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան: Սույն մասում նշված սկզբունքը կիրառվում է նաև Օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում:
6. Հարկային պարտավորությունների հաշվառման, դրանց մարման վերաբերյալ հարկային մարմինը յուրաքանչյուր հարկ վճարողի մասով վարում է անձնական հաշվի քարտ՝ էլեկտրոնային եղանակով: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը: Անձնական հաշվի քարտը վարվում է առանձին-առանձին՝ 1) ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների. 2) ըստ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների: (319-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց.
01.03.23 ՀՕ-101-Ն ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
