ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 201.2 — Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը (վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-252-Ն ) 1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ և գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր։ 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի և աշխատողի մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը (վերնագիրը խմբ.
22.05.24 ՀՕ-252-Ն ) 1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ և գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի և աշխատողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատողի մասնակցության ժամանակահատվածում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) և հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցությունն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով՝ գործուղում չի համարվում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցած անձը պարտավոր է գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով: (201.2-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն, խմբ.
22.05.24 ՀՕ-252-Ն ) (03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
