ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 467 — Ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը 1.
Ամփոփում
Հոդված 467. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը 1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից օրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարի
Ամբողջ Տեքստ
Հոդված 467. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը 1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից օրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
