ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 47 — Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը 1.
Ամփոփում
Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը 1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, Պրոբացիայի ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից պրոբացիայի երեք ծառայող՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, և Նախարարի նշանակած երեք ներկայացուցիչ: Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողով
Ամբողջ Տեքստ
Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը 1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, Պրոբացիայի ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից պրոբացիայի երեք ծառայող՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, և Նախարարի նշանակած երեք ներկայացուցիչ: Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:
2. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
3. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
