Կոստանյան — ՎԴ5/0136/05/19
Ամփոփում
քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Կոստանյանի ընդդեմ Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեո-Զեյթուն տարածքային բաժնի ն երրորդ անձ Նաիրա Ասատրյանի՝ 16.07.2019 թվականի ն 08.08.2019 թվականի որոշումներն անվավեր ճանաձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Կոստանյանը պահանջե է անվավեր ճանաչել Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն «Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի
Ամբողջ Տեքստ
Մ Վ
| Ս» թ
Է2ի ի Հ , « ի ՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0136/05/19
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴՏ/0136/05/19
Նախագահող դատավոր Ա. Թովմասյան
Դատավորներ Կ. Ավետիսյան
Ք. Մկոյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի փետրվարի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Կոստանյանի ընդդեմ Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեո-Զեյթուն տարածքային բաժնի ն երրորդ անձ Նաիրա Ասատրյանի՝ 16.07.2019 թվականի ն 08.08.2019 թվականի որոշումներն անվավեր ճանաձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գագիկ Կոստանյանը պահանջե է անվավեր ճանաչել Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն «Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ն նույն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «(Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու ն մասնակի փոփոխելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 8.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2021 թվականի որոշմամբ Ծառայության ն Նաիրա Ասատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Էլմիրա Մեջլումյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջները.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքնեիչ դատարաեր կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, ն չի կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի Լին մասը, եույն օրենքի 64-րդ հոդվածի Էին մասը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 14-րդ ն 53-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1Լիե ն 2Տրդ մասերը, 35.Լրդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.
ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 ն թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նան ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/078105/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սուն վարչական գործով 30.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:
Յ
Հետնաբար, ՀՀ վարչական դատարանի ն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված ն օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սուն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության, կամ փոփոխել այն՝ կայացնելով հայցը մերժելու մասին նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բոդոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի համաձայն՝ նույն դատարանի կողմից վճռվել է Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի բռնագանձել 10.120.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, 120.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նան Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի հաշվարկել ն բռնագանձել տոկոսներ պարտավորության գումարի մնացորդի նկատմամբ, ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ սկսած 11.10.2015 թվականից մինչն պարտքի լրիվ մարման օրը (հատոր 2-րդ, գ.թ. 121):
2. Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2018 թվականի "Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Փորձագետին առաջադրվել է հետնյալ հարցը՝ որքան է կազմում ք. Երնան, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 2-րդ, գ.թ. 125):
3. «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴՕ2 եզրակացության համաձայն՝ Երնան քաղաք, Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի սեփականության իրավունքի շուկայական արժեքը առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 103):
4. Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեո-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ (այսուհետ՝ նան Որոշում) Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երնան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը
4
ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Լոտի գնահատման գին նշված է 27.870.000 ՀՀ դրամ, իսկ մեկնարկային գին՝ 20.902.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ-թ. 37):
5. Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեո-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը: Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:
Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նան բոլոր փոփոխություններին ն մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (մտտա.Յյսց.օո) (հատոր 1-ին, գ.թ. 98-99):
Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):
6. Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի 0պարտականություննեի ժամանակավոր կատարող Գ. . Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը ն 08.08.(2018) թվականի (ակնհայտորեն վրիպակ է) որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետնյալ կերպ՝
«(..) ք. Երնան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»» (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
7. Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 08.08.(2018) թվականի «(Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու ն մասնակի փոփոխելու մասին» որոշումը:
Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 107-108):
8. Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը նե նուն բաժնի պետի սպարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 83):
5
9. 13.09.2019. թվականին հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի ն աճուրդում հաղթած Նաիրա Ասատրյանի միջն կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ զ02447793-19/01 արձանագրությունը, ըստ որի՝ թիվ 334613 լոտի վաճառքի գինը կազմել է 18.625.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 11):
10. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիի կատարող Էդգար Ղազարյանի ն Նաիրա Ասատրյանի միջն 23.09.2019 թվականին կնքվել է քաղաք Երնան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հատոր Լին, գ.թ. 14-15):
1. 30.09.2019 թվականին տրված թիվ 30092019-010028 վկայականի համաձայն՝ Երնան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի նկատմամբ գրանցվել է Նաիրա Ասատրյանի սեփականության իրավունքը: Գրանցման հիմք է հանդիսացել 23.09.2019 թվականի թիվ 7579 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի ն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Այս որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը՝ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գեի ն ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի ն ժամկետների մասին կողմերին ծանուցելու' «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյոք գործում է եան հարկադիր էլեկտրոնային աճուրդեերի ժամանակ, թե ոչ:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություննեի ն հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հրապարակային սակարկություններ կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձն է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:
6
Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել՝ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նան՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ն անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին ն նոտարի կողմից տիված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում ն անցկացնում է հարկադիր կատարողը:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում նան մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը ն քանակը սահմանում է հարկադիր կատարողը՝ գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների ն գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:
Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին ն նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք ն իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ ն մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը՝ Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:
Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ ն դրա նվազագույն արժեք՝ օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.
Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին ն
7
պահանջատիրոջը (պահանջատերերին)՝ նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միննույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու ն ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը ն պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն՝ սահմանելով լոտի ավելի բաիձր մեկնարկային գին:
Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում ն կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյա՝։ պարտապանը ն պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:
Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նան լոտի մեկնարկային գինը, ն նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով ն ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:
Շարադիված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի ն այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ն ժամկետների մասին պարտապանին ն վերջինիս գուքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր
8
առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ՝ լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:
Այլ կերպ ասած՝ լոտի արժեքը գնահատելու ն դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, ն որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:
Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով ն ժամկետներում կատարում է նան հրապարակային ծանուցում:
Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում ն անցկացնում է ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նան նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գուք, այդ լթվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող ն անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում նս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական ն էլեկտրոնային հատուկ համակարգերի Ա միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով՝ այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման ն անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառեր ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված
9
սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է ն ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլն Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:
Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլոխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը ն դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման ն անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ն անցկացման հետ կապված իրավանորմերը նս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման ն անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու ն բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին՝ էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի ն հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նան լոտի առարկաները:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման ն ` անցկացման որոշակի առաեձնահատկություններով օժտված տեսակ է, ն այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:
Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:
Վերնում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու Ա սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռնս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու ն մեկնարկային գինը սահմանելու՝ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու ն դրա
10
մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը՝ կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու ն հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին ն 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նան հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով ն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով ն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլն Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն որոշման մասին պատշաճ ձանուցել պարտապանին ն պահանջատիրոջը, ն սահմանված ժամկետում ն կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է՝ պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո՝ եռօրյա ժամկետում:
Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը՝ դրանում սահմանված ընդհանուր (կանոններով կարգավորելով նան հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:
Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման ն կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու ն մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որնէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետնաբար՝` Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նան հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում նս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի ն այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ն ժամկետների մասին պարտապանին ն վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի
11
մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը ն ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում:
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեո-Զեյթուն բաժնում հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան փողոցի 17 շենքի բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ նան՝ Անշարժ գույք) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն Օրենքի 30-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով ն 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների՝ իրականացվել է Անշարժ գույքի գնահատում՝ հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի նշանակած գնահատողի՝ «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքի շուկայական արժեքն առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ՝ համաձայն 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴՕ2 եզրակացության:
Հիմք ընդունելով Անշարժ գույքի՝ 24.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը ն առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով՝ Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանը 16.07.2019 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում ն լոտի մեկնարկային գին սահմանել 20.902.500 ՀՀ դրամը:
Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեո-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին ն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:
Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նան բոլոր փոփոխություններին ն մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (ոոոմ.Յյսրմ.Յրո): Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):
Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը ն 08.08.(2018) թվականի որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետնյալ կերպ՝ «(...) ք. Երեան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»»:
Ծառայության Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ 08.08.(201483) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված
12
«Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու ն մասնակի փոփոխելու մասին» որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին ն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:
Նշված որոշումները տեղադրվել են նան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու ն սահմանելու՝ Օրենքի 30-րդ ն 35.-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Ծառայությունը ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի ն այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ն ժամկետների մասին թիվ 02447793 կատարողական վարույթի պարտապան Գագիկ Կոստանյանին ն բոլոր պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Ընդ որում, նշված պարտականությունը չի կատարվել ո՛չ Որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկելիս, ո՛չ էլ այդ Որոշումը վերանայելու ն փոփոխելու արդյունքում 08.08.(2018) թվականին կայացված ն լոտի մեկնարկային այլ գին սահմանելու մասին որոշումն ուղարկելիս: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի ն ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի ն ժամկետների մասին կողմերին ծանուցելու՝ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նան հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:
Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի ն դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Գագիկ Կոստանյանին ն բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետնանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նան լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու՝ Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:
Փաստորեն՝ Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին լոտի մեկնարկային գնի ն ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետնանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման ն իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու ն ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:
13
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից Որոշումը կայացնելիս ն վերանայելու արդյունքում այն հետագայում փոփոխելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետնաբար Որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր Որոշումն անվավեր ճանաձչելու համար, որպիսի իրավաչափ հետնության ն հանգել է Վերաքննիչ դատարանը:
Նկատի ունենալով, որ 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ընդունվել է Որոշման մեջ տեղ գտած սխալը շտկելու նպատակով, իսկ Որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, հետնաբար անվավեր է նան 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրվածն արդեն բավարար է Որոշումն Օրենքի խախտմամբ ընդունված լինելու ն այդ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու մասին հետնության հանգելու համար:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Գագիկ Կոստանյանին փորձագետ նշանակելու մասին չծանուցելու հետնանքով պարզ չէ, թե նրա որ իրավունքն է խախտվել, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը (..):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:
Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ օրենքով կատարողական վարույթի կողմերին ընձեռվել է վարույթի ընթացքում ձեռնարկվող կատարողական գործողություններին, որպիսին համարվում է նան հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր պարզելու նպատակով փորձագետ նշանակելը, մասնակցելու իրավունք: «Փորձագետ նշանակելու գործողությանը կատարողական վարույթի մասնակիցների մասնակցությունը կարնորվում է նան փորձագետի անաչառությանն ու ձեռնհասությանը, ինչպես նան նրա կողմից տրված եզրակացության իրավաչափությանը վստահելու տեսանկյունից, որի
14
կապակցությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պարտապանին ն պահանջատիրոջն ընձեռվել է փորձագետին բացարկ հայտնելու իրավունքը:
Տվյալ դեպքում վարչական գործի, ինչպես նան կատարողական վարույթի նյութերում առկա չէ Ծառայության Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2014 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույց: Վերոգրյալի հետնանքով Գագիկ Կոստանյանն առնվազն զրկվել է փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ5/0136/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
