Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 381
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 381

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21423 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-214)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 214 | «ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների դիմումի հիման վրա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 41 և 46-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը մասամբ քննության ընդունելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Էմմա Թունյանը, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանները (ներկայացուցիչներ Սերգեյ Գրիգորյան, Արտակ Զեյնալյան) դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին) խնդրելով. «1. «…. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 41, 46-րդ հոդվածը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված իրավական բովանդակության շրջանակներում, և/կամ

2. ՀՀ Սահմանադրության 1-ին, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 14-րդ հոդվածը և/կամ

3. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, 381-րդ հոդվածի 5-րդ մասը, և/կամ

4. բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողները գտնում են, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019թ. դատական ակտում փաստացի կիրառված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 41 և 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-247, ուժը կորցրած 09.04.2018թ.) 14-րդ հոդվածի և/կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 09.02.2018թ. ՀՕ-110-Ն 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 381-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները: Ըստ դիմողների սույն գործով վիճարկվում է ուժը կորցրած դրույթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը (ՀՕ-247, ուժը կորցրած 09.04.2018թ.), սակայն այն վերաքննիչ դատարանի կողմից փաստացի կիրառվել է դիմողների նկատմամբ, և անձը պետք է ունենա սահմանադրական արդարադատության իրավունք: Դիմողներն արձանագրում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) վճռով Հայաստանի Հանրապետության կողմից դիմողների սեփականության իրավունքի խախտման համար սահմանված վճարները սահմանելիս Եվրոպական դատարանը պետության կողմից Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտման փաստն է ճանաչել, և այդ խախտման համար հատուցում է սահմանել, սակայն այդ հատուցումը դիմողների գույքի համար նախնական համարժեք փոխհատուցում չէ, որը նախատեսված է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ 12.12.2006թ. ՀՕ-185-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ պետության համար գույքի օտարման պարտադիր պայման է սեփականատիրոջը գույքի նախնական համարժեք հատուցում տրամադրելը։ Դիմողների կարծիքով իրավակիրառ պրակտիկայում նույնացվել են Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված «արդարացի բավարարում» և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «համարժեք փոխհատուցում» հասկացությունները, սույն գործի հիմքում ընկած իրավակիրառական ակտով «արդարացի բավարարում» հասկացությանը հաղորդվել է հետևյալ բովանդակությունը. «…օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, ըստ էության, կրկին ներկայացրել են պահանջ, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը ... : Մինչդեռ սույն որոշմամբ վկայակոչված իրավական հիմքերով քաղաքացուն տրամադրման ենթակա փոխհատուցման կրկնակի պահանջի ներկայացումը խախտում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է դրույթն առ այն, որ անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննությունը: … » ։ Ըստ դիմողների սահմանադրաիրավական վեճի առարկա Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթները իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց հաղորդված բովանդակությամբ, հակասում են արդար դատաքննության իրավունքին։ Դիմողներն արձանագրում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 5-րդ մասն ակնհայտորեն չեն բավարարում իրավական որոշակիության պահանջները, քանի որ դատարանները դրանք ընկալում են այնպես, որ կարելի է դատական ակտով նախատեսել իրավական հետևանք առանց վկայակոչելու այն իրավական ակտի դրույթը, որով սահմանված է անհատականացման, կոնկրետացման ենթակա իրավական հետևանքը: Դիմողների կարծքով վիճարկվող հոդվածները հակասահմանադրական են «օրենքի որակ» չափանիշին չհամապատասխանելու պատճառով կամ հակասահմանադրական են իրավական բաց պարունակելու պատճառով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 381-րդ հոդվածի 5-րդ մասը անորոշ, վերացական ձևակերպված լինելու «օրենքի որակին» ներկայացվող պահանջները չբավարարելու պատճառով, հակասում են Սահմանադրության իրավական որոշակիության սկզբունքն ամրագրող 1-ին հոդվածին:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է ընդունման մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 41 և 46-րդ հոդվածների մասով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Քննարկվող դեպքում, դիմողները, ի թիվս այլնի, վիճարկում են այնպիսի նորմատիվ իրավական փաստաթղթում (միջազգային պայմանագիր) ամրագրված նորմեր, որոնք Սահմանադրական դատարանում քննության օբյեկտ կարող են հանդիսանալ միայն նախնական սահմանադրական վերահսկողության շրջանակներում (տվյալ դեպքում առկա է նշված միջազգային պայմանագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2002 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-350 որոշումը) և միայն Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ սուբյեկտի (Կառավարության) դիմումի հիման վրա (Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետ և 169-րդ հոդվածի 3-րդ մաս): Ուստի Հայաստանի Հանրապետության կողմից ներպետական ընթացակարգերին համապատասխան արդեն իսկ վավերացված միջազգային պայմանագրի դրույթները գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումների պայմաններում չեն կարող հետագա սահմանադրական վերահսկողության օբյեկտ հանդիսանալ: Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վիճարկվող դրույթների մասով չի համապատասխանում հիշատակված սահմանադրական և օրենսդրական պահանջներին: Հետևաբար հիշյալ մասով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: 3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 5-րդ մասի մասով Սույն անհատական դիմումով վիճարկվում է 17.06.1998թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-247) 14-րդ հոդվածի սահմանադրականությունը (օրենքն ուժը կորցրել է 09.04.2018թ.): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ դրույթների մասով դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ 3.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի մասով Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից առկա չեն անհատական դիմումի հիման վրա նշյալ դրույթների մասով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Մասնավորապես

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները.

3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դա-տարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատես-ված 6-ամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-3-րդ և 5-7-րդ մասերով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների անհատական դիմումով գործի քննությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 41 և 46-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 5-րդ մասի մասերով, մերժել:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի սույն գործի դատաքննությունն սկսել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 11.30-ին:

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող ակտն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

23 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-214

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-214
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել