ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 313.1 — Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 313.1. Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը 1. Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնելու էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումն սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինն սպասարկող բանկին է ու
Ամբողջ Տեքստ
Հոդված 313.1. Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը 1. Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնելու էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումն սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինն սպասարկող բանկին է ուղարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ կապուղու միջոցով: Ընդ որում, սույն մասով սահմանված եղանակով կարող է կատարվել բացառապես համապատասխան հարկ վճարողի հարկային պարտավորությունների վճարումը:
2. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է հարկ վճարողի բանկին այնպիսի տեխնիկական միջոցների կամ կառուցակարգերի կիրառմամբ, որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրություն ներկայացնելը բանկ՝ բացառապես հարկ վճարողի (բանկի հաճախորդի) նախաձեռնությամբ (կողմից), և որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրությամբ նշված հարկ վճարողի նույնականացումը:
3. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունների ձևը, դրանում ներառվող տեղեկատվության կազմը, էլեկտրոնային հաղորդագրությունների ձևավորման, լրացման և մշակման կարգը, ինչպես նաև դրանց փոխանցման համար տրամադրվող տեխնիկածրագրային համակարգի օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:
4. Սույն հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և բովանդակությամբ բանկ ներկայացված էլեկտրոնային հաղորդագրությունը հիմք է բանկի կողմից հաճախորդի (հարկ վճարողի) հարկային պարտավորությունների վճարումը կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի (հարկ վճարողի) և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով: (313.1-ին հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
