Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 20 — Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 20AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 20 — Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 20. Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը 1. Կատարողական վարույթում ապացույցներ կարող են ներկայացնել վարույթի մասնակիցները և իրավասու մարմինները։ 2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը։ Կատարողական վարույթի մասնակիցն ազատվում է ապացուցման պարտականությունից, եթե շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են նրա վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այ

Ամբողջ Տեքստ

Հոդված 20. Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը 1. Կատարողական վարույթում ապացույցներ կարող են ներկայացնել վարույթի մասնակիցները և իրավասու մարմինները։

2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը։ Կատարողական վարույթի մասնակիցն ազատվում է ապացուցման պարտականությունից, եթե շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են նրա վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենսդրությամբ սահմանված որոշակի ապացույցով։

3. Եթե կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օբյեկտիվորեն գտնվում է միայն վարույթի այլ մասնակցի մոտ, ապա վկայակոչված փաստը կարող է համարվել հաստատված, քանի դեռ վարույթի համապատասխան մասնակիցը հակառակը չի ապացուցել։

4. Կատարողական վարույթի մասնակիցն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերումը, ներկայացումը և հետազոտումը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:

5. Հարկադիր կատարողը յուրաքանչյուր ապացույց գնահատում է վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից։

6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից, ներառյալ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել