Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Կատարողական վճարը, կատարողական գործողությունների կատարման ծախսերը և դրանց հատուցման ընդհանուր կանոնները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Կատարողական վճարը, կատարողական գործողությունների կատարման ծախսերը և դրանց հատուցման ընդհանուր կանոնները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Կատարողական վճարը, կատարողական գործողությունների կատարման ծախսերը և դրանց հատուցման ընդհանուր կանոնները 1. Կատարողական վճարը կատարողական գործողությունների կատարման համար սույն օրենքով սահմանված կարգով և չափերով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։ 2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը (կատարողական ծախսերը) դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի (Ծառայության) ծախսած անհրաժեշտ միջոցներն են, ներառյալ կատարող

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Կատարողական վճարը, կատարողական գործողությունների կատարման ծախսերը և դրանց հատուցման ընդհանուր կանոնները 1. Կատարողական վճարը կատարողական գործողությունների կատարման համար սույն օրենքով սահմանված կարգով և չափերով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը (կատարողական ծախսերը) դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի (Ծառայության) ծախսած անհրաժեշտ միջոցներն են, ներառյալ կատարողական վարույթին օժանդակող անձանց ծառայությունների վարձատրությունը, պահանջատիրոջ հասանելիք գույքը (ներառյալ դրամական միջոցները) նրան փոխանցելու, իրացված գույքը գնորդին հանձնելու ծախսերը, փոստային ծախսերը և կատարողական գործողությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։

3. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և սույն գլխի կանոններով հատուցվում են հարկադիր կատարողի որոշման հիման վրա կատարողական վճարներ գանձելու միջոցով։

4. Կատարման ենթակա մեկ ակտի հիման վրա կատարողական վճարները գանձվում են սույն գլխով սահմանված կանոններով և չափերով՝ անկախ պահանջատերերի կամ պարտապանների քանակից։ Կատարման ենթակա ակտով պահանջատիրոջ կամ պարտապանի կողմում անձանց բազմաթվության դեպքում կատարողական վճարները գանձվում են՝ ելնելով պահանջի կամ պատասխանատվության տեսակից (համիրավ կամ բաժնային պահանջ, համապարտ, բաժնային կամ սուբսիդիար պատասխանատվություն)։

5. Եթե կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի սնանկության կամ սնանկության վտանգի վարույթի հիմքով, ապա, սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, պարտապանից բռնագանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսը:

6. Կատարողական վճարներ չեն գանձվում, եթե՝ 1) Հայաստանի Հանրապետության կամ համայնքի նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պահանջատիրոջը դրամական միջոցներ վճարելով կամ փոխանցվող մուրհակ տրամադրելով. 2) կատարողական վարույթը կարճվել է Կառավարության սահմանած շրջանակի պարտավորություններով պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել