ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 104 — Սպանությունը 1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ո
Ամփոփում
Հոդված 104.Սպանությունը 1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: 2. Սպանությունը՝ 1) երկու կամ ավելի անձանց, 2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, 3) զուգորդված՝ մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, 4) ակնհայտ հղի կնոջ, 5) առանձին դաժանությամբ, 6) շատերի կյանքի համար վտանգավոր եղա
Ամբողջ Տեքստ
Հոդված 104.Սպանությունը
1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) զուգորդված՝ մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով,
4) ակնհայտ հղի կնոջ,
5) առանձին դաժանությամբ,
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,
9) զուգորդված՝ ահաբեկչությամբ,
10) խուլիգանական դրդումներով,
10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,
11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
12) զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
14) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով`
15) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
(104-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-53-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
