ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 5-ին «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (1 նոյեմբերի 1994 թվականի, ՀՕ-121, այսուհետ` օրենք) «ավտոմեքենաներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառերով: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18 1 -րդ հոդվածով. « Հոդված 18 1 . Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների պահպանման կարգը 1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):
2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը: Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:
3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից` տարեկան երկու անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում: Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն, որում նշվում են չափումներն իրականացրած իրավաբանական անձի անվանումը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, վառելիքի տեսակը (տեսակները), որով աշխատում է ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վառելիքի յուրաքանչյուր տեսակի (տեսակների) և դրա առանձին մակնիշների օգտագործման դեպքում ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների քանակը: Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:
4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննումն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:
5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը և չափման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձևը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը:» Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանաբար ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ, իսկ Երևան քաղաքում` առնվազն հինգ չափիչ կետերի առկայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վերջնաժամկետից երեք ամիս առաջ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 4 Երևան ՀՕ-98-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-98-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.655 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2006 Հիմնական ակտ 05.05.2005, ՀՕ-98-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.10.1994, ՀՕ-121 11.10.1994, ՀՕ-121 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մայիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-98-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
