ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200 — Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 1. Հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու: 2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախ
Ամբողջ Տեքստ
Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 1. Հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ: (200-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, փոփ., լրաց.
03.05.23 ՀՕ-160-Ն , լրաց.
11.09.25 ՀՕ-305-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
