ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
09 փետրվարի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ՝ Ֆ.Թոխյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1. Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 19.01.2009թ. դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 և 38 հոդվածների 2-րդ մասերի, 69 հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասության և 10 մասի դրույթների սահմանադրականությունը։
2.Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (ժդ) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից։
3. Դիմողի համոզմամբ իր նկատմամբ կիրառված ՍԴ կանոնակագը հակասում է Սահմանադրությանը։ Դիմողի փաստարկները հանգում են հետևյալին՝. « 1. Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 և 38 հոդվածների 2-րդ մասերի, 69 հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասության և 10 մասով սահմանված հարցերի լուծման համար ՍԴ-ի կողմից որևէ ակտի ընդունում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ։
2. Նմանատիպ ակտը ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է, որպես «կանոնակարգ օրենք»...
3. Բոլոր դատարանների համար, չգիտես ինչու՝ բացառությամբ ՍԴ-ի, դատավարության կարգը, ՀՀ Սահմանադրության 91 և 94 հոդվածների համաձայն, սահմանվում և իրականացվում է օրենքով (համապատասխան օրենսգրքերով)»։ ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելն է։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն .«Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ՝«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով, որի ժդ) կետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն ունեն. «դիմողները՝ ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով»:
Սահմանադրական դատարան հասցեագրված իր դիմումով քաղաքացի Ռ. Թորոսյանը բարձրացրել է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Չբավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը և դիմումի ընդունումը մերժել։
Նախագահող`
Անդամներ՝
ԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՐՈՒԹՅՈՒՆ
22 ՍԱՀՄԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
