Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Հարկի հաշվարկման կարգը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Հարկի հաշվարկման կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Հարկի հաշվարկման կարգը 1. Հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով կամ գլուխներով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի: 2. Հարկի հաշվարկը հարկ վճարողները կատարում են ինքնուրույնաբար, բացառությամբ սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված դեպքերի: 3. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են հարկային գործակալները: 4

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Հարկի հաշվարկման կարգը 1. Հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով կամ գլուխներով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Հարկի հաշվարկը հարկ վճարողները կատարում են ինքնուրույնաբար, բացառությամբ սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված դեպքերի:

3. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են հարկային գործակալները:

4. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության մասով հարկի հաշվարկը, բացառությամբ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկերի, կատարում է համատեղ գործունեության պայմանագրով հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած մասնակիցը (այսուհետ՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:

5. Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են համապատասխան հաշվառող մարմինները:

6. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը, իսկ Օրենսգրքի 6-րդ և 10-րդ բաժիններով սահմանված դեպքերում՝ կանխավճարի հաշվարկը կատարում է (կամ հարկի հաշվարկը ճշտում է) հարկային մարմինը:

7. Հարկի հաշվարկը կատարվում է հայկական դրամով: (14-րդ հոդվածը լրաց.

21.12.17 ՀՕ-266-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել