Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-527 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 52 | ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ.Երևան 7 հոկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ` Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Վարդան Ցոլակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարդան Ցոլակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 17-ին խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում ապրանքը երրորդ անձանց կողմից առգրավվելու և հետ վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառված վնասը փոխհատուցելու իրավակարգավորում ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Արձանագրելով, որ, դիմողը. ա առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ավտոմեքենա, որը Վրաստանի տարածքում առգրավվել է վրացական իշխանությունների կողմից որպես գողացված ավտոմեքենա, այնուհետև քրեական գործով հետաքննությունը դադարեցվելուց հետո վերադարձվել է, բ որ առգրավվելու հետևանքով իրեն պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դիմել է ավտոմեքենան վաճառողին, որը մերժել է փոխհատուցել կրած վնասները, գ որ դատարանները նույնպես մերժել են գնորդին պատճառված վնասը վաճառողից բռնագանձելու վերաբերյալ դիմողի որպես գնորդի պահանջը, դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմում առկա է օրենսդրական բաց: Ըստ դիմողի օրենսդրական բացը տվյալ դեպքում դրսևորվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածը չի նախատեսում ապրանքը երրորդ անձանց կողմից առգրավվելու և վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառված վնասը փոխհատուցելու իրավակարգավորում: Ըստ դիմողի նշված օրենսդրական բացը խախտում է իր սեփականության սահմանադրական իրավունքը: Վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ առկա օրենսդրական բացը հնարավոր չէ լրացնել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, քանի որ պատճառված վնասները հատուցելու վերաբերյալ տվյալ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համադրված վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը, մինչդեռ, ըստ դիմողի ավտոմեքենան վաճառողը տվյալ դեպքում չի ցուցաբերել ոչ օրինաչափ վարքագիծ, առկա չէ վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապ, առկա չէ վաճառողի մեղքը:

3. Ելնելով Վարդան Ցոլակյանի անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.

1. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

5. առկա է դատարանի վերջնական ակտը,

6. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,

8. դիմումը հիմնավորված է,

9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

7 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-52

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-52
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել