ԿԱՐԱՊԵՏ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 օգոստոսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ԿԱՐԱՊԵՏ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
3 օգոստոսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Հ. Թովմասյանի
Ֆ. Թոխյանի
Քննության առնելով Կարապետ Սողիկեանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Կարապետ Սողիկեանը 2018 թվականի հուլիսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «...որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32-րդ հոդվածի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ (1-ին մաս), 63- րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։
2. Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ եթե նոր երևան եկած հանգամանքի առանձին տարատեսակ նախատեսվում է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքը, ապա բոլոր այն դեպքերում, երբ առկա չէ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքի առկայությունը հաստատող դատավճիռ, վերանայման ենթակա դատական ակտի հիմքում դրված վկայի ցուցմունքին մեկ այլ գործով նույն վկայի կողմից տրված և դրանց ակնհայտորեն հակասող ցուցմունքները չպետք է գնահատվեն որպես նոր երևան եկած հանգամանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում։ Ըստ դիմողի վերը բերած մեկնաբանությունը չի ապահովում Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներն ու իրավունքները, արգելափակելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումը փոխկապակցելով նոր երևան եկած հանգամանքների առկայությունը բացառապես վկայի ցուցմունքների սուտ լինելը հավաստող դատավճռի ընդունման հետ։
Դիմողի կարծիքով, անկախ վկայի ցուցմունքների ակնհայտ կեղծ լինելը հավաստող դատավճռի առկայությունից համապատասխան քաղաքացիական գործով հարցաքննված վկայի կողմից այլ քաղաքացիական գործով տրված ցուցմունքները և դրանցով հաստատված հանգամանքները ենթակա են գնահատման և քննության, որպես նոր երևան եկած հանգամանք, եթե դրանք բացառում են նույն վկայի կողմից առաջին գործով տրված ցուցմունքները և դրանցով հաստատված հանգամանքները, որոնք գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
3.Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Կ. Սողիկեանի դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
3.1 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32- րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ
Նշյալ դրույթի մասով դիմողը բարձրացրել է վերջինիս կիրառման իրավաչափության հարց։ Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ «Եթե որպես նոր երևան եկած հանգամանքի առանձին տարատեսակ ... նախատեսվում է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքը, ապա բոլոր այն դեպքերում, երբ առկա չէ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքի առկայությունը հաստատող դատավճիռ..., վերանայման առարկա դատական ակտի հիմքում դրված վկայի ցուցմունքին մեկ այլ գործով նույն վկայի կողմից տրված և դրանց ակնհայտորեն հակասող ... ցուցմունքները չպետք է գնահատվեն որպես նոր երևան եկած հանգամանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում։ե, վկայում են այն մասին, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով, դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։
Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց…, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով…ե։ Հետևաբար, այս առումով նշյալ դրույթի մասով առկա է անհատական դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք։ 3.2 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ
Նշյալ դրույթի մասով դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է, որ «... այն, որ սույն գործի շրջանակներում Արմենուհի Կարապետյանի և Էլզա Կոտոյանի տրված ցուցմունքները ակնհայտ կեղծ են, կարող է հաստատվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, որը միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմք է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման համար, մինչդեռ սույն դեպքում նման դատավճիռ չի ներկայացվել, իսկ ԵԿԴ/4580/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում 27.01.2017 և 19.05.2017 թվականներին տրված Արմենուհի Կարապետյանի և Էլզա Կոտոյանի ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ սույն գործի շրջանակներում վերջիններիս տված ցուցմունքները ակնհայտ կեղծ որակելու համար, ինչպես նաև չեն կարող բավարար հիմք հանդիսանալ նոր երևան եկած հանգամանքերով դատական ակտի վերանայման համար, քանի որ դրանք չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածում ամրագրված հիպոթեզի վավերապայմաններինե։
Այսինքն, դիմողի համար առաջացած անցանկալի իրավական հետևանքներն առաջացել են այն պատճառով, որ դիմողը չի ներկայացրել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով կհավաստվեր վկայի տված ցուցմունքի ակնհայտ կեղծ լինելը։ Այս համատեքստում դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները, որոնք միտված են համապատասխան դատավճիռը ստանալուն։ Դիմողի ներկայացրած փաստարկներն առ այն, որ «... հնարավոր են մի շարք իրավիճակներ, երբ առհասարակ բացառվի վկայի սուտ ցուցմունքի առկայությունը հաստատող դատավճռի ընդունման հնարավորությունը, ինչը կարող է պայմանավորված լինել, օրինակ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրացած լինելու հանգամանքով...ե, բնորոշ են վերացական վերահսկողությանը, իսկ կոնկրետ վերահսկողության շրջանակներում կարևորվում են դատական պաշտպանության միջոցները սպառելու ուղղությամբ դիմողի կողմից ձեռնարկված միջոցները։ Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ դիմողը պետք է սպառած լինի ներպետական դատական պաշտպանոթյան բոլոր միջոցները, պահանջ, որը չի պահպանվել դիմողի կողմից վիճարկվող դրույթի վերաբերյալ։
«Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
3.3 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի վերաբերյալ
Նշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ։
Անհատական դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, Վերաքննիչ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել այն, որ Վերաքննիչ դատարանը ապացուցված և հիմնավորված չի համարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքի առկայությունը։
Հետևաբար այն, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.32-րդ հոդվածն ամբողջությամբ վկայակոչված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ, դեռևս հիմք չէ վերջինիս բոլոր կետերը դիմողի հանդեպ «օրենքի դրույթի կիրառումե եզրույթի համատեքստում դիտարկելու համար։ «Օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի,...ե բառակապակցություններում «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։ «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Կարապետ Սողիկեանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
3 օգոստոսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 օգոստոսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
