Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-811 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 8 | ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 փետրվարի 2021թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Հրանտ Այվազյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Հրանտ Այվազյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 25-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օր.-ի 80-րդ հոդվածի դրույթը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63, 73-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր»: Դիմողը գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը չի ապահովում անձի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, հավասարության պայմաններում արդարության բոլոր պահանջների պահպանմամբ արդար ու անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքները:

3. Ուսումնասիրելով անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. անհատական դիմումին ներկայացվող ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ 2020 թվականի մայիսի 20-ին Վարչական վերաքննիչ դատարանը կայացրել է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով սահմանել է բողոքում առկա սխալները վերացնելու ժամկետ և այն կրկին ներկայացնելու հնարավորություն: Մինչդեռ վերաքննիչ բողոքում առկա սխալները վերացնելու և այն կրկին ներկայացնելու փոխարեն դիմողն այդ որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որը կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն այն դատական ատյանն է, որն իրավասու է քննել դիմողի բարձրացրած հարցը, սակայն դիմողը շրջանցել է այդ ատյանը, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը տվյալ դեպքում չի կարող համարվել վերջնական դատական ակտ: Ուստի, դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հրանտ Այվազյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյանի

Անդամներ Ա. Թունյանի

Ա. Վաղարշյանի

11 փետրվարի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել