ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 42.1 — Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 42.1. Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները 1. Բորսայում շրջանառվող ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի, տեղաբաշխման և մարման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով, մասնավորապես՝ 1) փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով. 2) փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) ժամանակ հետգնման (մարման) գումարի վճարումը, դրամական միջոցներից բաց
Ամբողջ Տեքստ
Հոդված 42.1. Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները 1. Բորսայում շրջանառվող ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի, տեղաբաշխման և մարման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով, մասնավորապես՝ 1) փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով. 2) փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) ժամանակ հետգնման (մարման) գումարի վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով. 3) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և մարման իրականացումը միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված նվազագույն ծավալով (քանակով), միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված անձանց միջոցով. 4) բորսայում շրջանառվող ֆոնդերին բնորոշ այլ առանձնահատկություններ։
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆոնդերի կանոնների բովանդակության, ներդրումային քաղաքականության, ինչպես նաև տեղեկատվության հրապարակման նկատմամբ պահանջներ։
3. Բորսայում շրջանառվող ֆոնդը կարող է հանդես գալ միայն հրապարակային ֆոնդի տեսքով: (42.1-ին հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
