ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 235 — Տեղեկությունների տրամադրումը 1.
Ամփոփում
Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը 1. Կառավարության սահմանած կարգով` 1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող
Ամբողջ Տեքստ
Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը 1. Կառավարության սահմանած կարգով` 1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին. 2) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին. 3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ անշարժ գույքի հարկի հաշվարկված գումարների վերաբերյալ. 4) հաշվառող մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախորդ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ` նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են անշարժ գույքի կադաստր վարող մարմին. 5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:
2. Անշարժ գույքի հարկ վճարողները անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ Օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմիններից: (235-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց.
18.06.20 ՀՕ-321-Ն ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 49 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ , ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
