ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով. «38) Սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները), եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի և գործարքների` որպես արտոնյալ որակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.2-րդ հոդվածով. « Հոդված 39.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով նշումներ պետք է կատարվեն սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները տրամադրողների և նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները ստացողների միջև կնքվող պայմանագրերում: Արտոնությունը գործում է մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերն արտոնյալ որակելու մասին որոշման ընդունման պահից: Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի՝ որպես արտոնյալ որակումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը հանգեցնում է նշված արտոնությունների գործողության դադարման կամ կասեցման: Մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակման կասեցումը կարող է հանվել արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան իրականացնելու մասին փաստեր ի հայտ գալու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն օրենքով սահմանված դեպքում մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակումը երկու անգամ կասեցնելուց հետո արտոնությունների գործողությունը դադարում է: Արտոնությունների գործողությունը դադարեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհներն ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-136-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-136-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.07.2016-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.720 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.06.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.07.2016 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 29.06.2016, ՀՕ-136-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-136-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
