ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 205 — Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1.
Ամփոփում
Հոդված 205. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը. 3) իրազեկումն ի գիտություն ընդունելը ճանաչել ոչ իրավաչափ կամ իրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 205. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը. 3) իրազեկումն ի գիտություն ընդունելը ճանաչել ոչ իրավաչափ կամ իրավաչափ:
2. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտն ուղարկվում է հայցվորին և համապատասխան համայնքի ղեկավարին։ Գ Լ ՈՒ Խ 28 ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
