ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 347 — Դատավճիռը 1.
Ամփոփում
Հոդված 347. Դատավճիռը 1. Դատավճիռը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից: 2. Դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավոր: 3. Դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն միջազգային պայմանագրի կամ օրենքի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ վարույթն իրականացնելիս: 4. Դատավճիռը հիմնավոր է, եթե՝ 1) դատարանի հետևությունները հիմնված են միայն հետազոտված թույլատրելի ապացույցների վրա. 2) դատարանի
Ամբողջ Տեքստ
Հոդված 347. Դատավճիռը 1. Դատավճիռը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից:
2. Դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավոր:
3. Դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն միջազգային պայմանագրի կամ օրենքի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ վարույթն իրականացնելիս:
4. Դատավճիռը հիմնավոր է, եթե՝ 1) դատարանի հետևությունները հիմնված են միայն հետազոտված թույլատրելի ապացույցների վրա. 2) դատարանի կողմից հաստատված կամ հերքված համարված փաստական հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին. 3) դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները պատշաճ պատճառաբանված են:
5. Դատավճիռը կարող է լինել արդարացման կամ մեղադրական:
6. Արդարացման դատավճիռը կայացվում է արդարացման վերդիկտի հիման վրա: Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում:
7. Մեղադրական դատավճիռը կայացվում է մեղադրական վերդիկտի հիման վրա և բովանդակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու, պատժից ազատելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` պատիժ չնշանակելու մասին դատարանի որոշումը: (347-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-241-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
