Թորոսյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ն 25ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ՀՇ գլխավոր դատախազություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1Լին մասով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Էմիլ Գարիկի Թորոսյանին հանձնելու մասին միջնորդությունը: 2024 թվականի հունիսի 20-ին ՀՇ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել ն ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Է.(Թորոսյանին: Լոռու մարզի առաջին ատյան
Ամբողջ Տեքստ
բ: 21/32-559-23
129 Ի: Պդ. ը ր
ԱՐՑ
ՀՅացցդթ աա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան
7 փետրվարի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Գ.ՔՈԼՈԶՅԱՆԻ
մասնակցությամբ՝ դատախազ՝ Ե.ԲԱԲԵԼՅԱՆԻ
պաշտպաններ Վ.ԽԵՉՅԱՆԻ
Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ հանձնման ենթակա անձ Էմիլ Գարիկի Թորոսյանի պաշտպան Վ.Խեչյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ն 25ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1Լին մասով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Էմիլ Գարիկի Թորոսյանին հանձնելու մասին միջնորդությունը:
2024 թվականի հունիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել ն ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Է.(Թորոսյանին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Է.Թորոսյանի նկատմամբ կիրառվել է հանձնելու նպատակով կալանավորում՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2. ՃՇՇ գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հուլիսի 12ի որոշմամբ բավարարվել է Է.Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը ն թույլատրվել է վերջինիս հանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին:
3. Հանձնման ենթակա անձ Է.Թորոսյանի պաշտպան Վ.Խեչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է ն ՀՀ գլխավոր դատախազ Ա'ՎՎարդապետյանի՝ 2024 թվականի հուլիսի 12-ի «Հանձնման թույլտվության վերաբերյալ» որոշումը թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հանձնման ենթակա անձ Է.Թորոսյանի պաշտպան Վ.Խեչյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվկլ է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ:
Յ
Վճռաբեկ բոդոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ. մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածների, «Հայաստանի անկախության մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23ի հռչակագրի 4րդ կետի, «Քաղաքացիական, ընտանեկան ն քրեական գործերով իրավական օգնութան ն իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիայի 89-րդ հոդվածի պահանջները, որն ակնհայտորեն ազդել է վարույթի ելքի վրա:
51. Բողոքաբերը 6փաստարել է, որ ԷՐԹորոսանը քրեական
պատասխանատվության ենթարկվելու համար չի կարող հանձնվել ՌԴ իրավապահ մարմիններին, քանի որ օրենքի ուժով` ծննդյան պահից, հանդիսանում է ՀՇ քաղաքացի: Մասնավորապես, Է.Թորոսյանը ծննդով կամ, այլ կերպ ասած, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետերի ն 11-րդ հոդվածի ուժով (օրենքի ուժով), դեռնս իր ծնվելու պահին, հանդիսացել է ՀՀՇ քաղաքացի, քանի որ, նախ՝ նա ծնվել է Հայաստանի ՃՀանրապետության տարածքում, նրա ծնվելու պահին՝ 1991 թվականի հոկտեմբերի 15ին, նրա ծնողներից առնվազն մեկը՝ մայրը, եղել է ՀՀ քաղաքացի, ն բացակայել է օրենքի 11- րդ հոդվածով նախատեսված՝ Է.Թորոսյանի ծնողների գրավոր համաձայնությունը՝ վերջինիս քաղաքացիության վերաբերյալ: Հակառակ պարագայում կստացվի, որ Է.Թորոսյանը ծնվելու պահից հանդիսացել է քաղաքացիություն չունեցող անձ, իսկ նման մեկնաբանություն ուղղակիորեն հակասում է ոչ միան «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի պահանջներին, այլն՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի ն «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին:
Բողոքաբերը նշել է, որ բացի վերոհիշյալից տվյալ դեպքում առկա է Է.Թորոսյանին ՀՀ քաղաքացի ճանաչելու նան այլ հիմք. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից 2024
4
թվականի հունիսի 26-ին տրված թիվ 3/247807159580 տեղեկանքի համաձայն՝ ծննդյան պահին ինչպես Է.Թորոսյանի մայրը, այնպես էլ հայրը հանդիսացել են ՀՇ քաղաքացիներ, քանի որ հայրը հանդիսացել է ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ քաղաքացի ն ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել միայն 1998 թվականին, իսկ «Հայաստանի անկախության մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրի 4-րդ կետի ուժով դեռնս 1990 թվականի օգոստոսի 23-ից սահմանվել է ՀՇ քաղաքացիություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 1995 թվականից, երբ Է.Թորոսյանը եղել է 4 տարեկան, վերջինս նույն օրենքի 10-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն:
Բողոքաբերը, անդրադառնալով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության միգրացիոն ծառայության 2024 թվականի հունիսի 4-ի գրությանը, նշել է, որ այն ինքնին բավարար չէ հաստատված համարելու, որ Է.( Թորոսյանը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, քանի որ այդ տեղեկանքը տրվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա, սակայն այդ հոդվածը վերաբերում է քաղաքացիության ձեռքբերմանը ն կիրառելի է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 1995 թվականից, իսկ տվյալ դեպքում Է.Թորոսյանն օրենքի ուժով է ճանաչվել ՀՀ քաղաքացի՝ նրա ծննդյան պահին գործող օրենսդրության համաձայն:
5.2. Բողոքաբերը նան փաստարկել է, որ բողոքարկվող որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, քանի որ վերջինս պաշտպանության կողմին չի պարզաբանել նրանց իրավունքները, անհիմն մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները:
5.3. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նան այն հարցին, որ ՌԴ իրավապահ մարմինները բավարար երաշխիք չեն տվել, որ Է.Թորոսյանի իրավունքները կպաշտպանվեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն այլնս դադարել է Եվրոպայի Խորհրդի անդամ լինելուց ն չեղարկել է իր կողմից «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վավերացումը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի
5
Դաշնություն չի կարող տրամադրել այնպիսի երաշխիքներ, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատված չափանիշներին:
6. Վերոգրյալ հիմնավորումներով, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը ն միաժամանակ կայացնել նոր դատական ակտ՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հուլիսի 12-ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Էմիլ Թէորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1Լին մասով (ռազմամթերք ապօրինի ձեռք բերելը ն պահելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը':
8. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչությունը Էմիլ Գարիկի Թորոսյանի վերաբերյալ հարցմանն ի պատասխան նշել է հետնյալը. «(-) հայտնում եմ, որ Մուրմանսկի մարզի ՆԳՎ 06.122000թ.-ի որոշման 1991թ. ծնված Էմիլ Գարիկի Թորոսյանը ստացել է Ռուսաարանի Դաշնության քաղաքացիություն «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» 28.111991թ.-ի թիվ 1946-1 ՌԴ օրենքի 18 հոդվածի «ա» կետի համաձայն:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու համար Է.Գ. Թորոսյանը չի դիմել: (...):
Է.Գ. Թորոսյանը չի դիմել Ռուսատրանի Դաշնության ՆԳՆ Մուրմանսկի ՆԳՎ միգրացիայի հարցերով վարչություն չի դիմել այլ երկրի քաղաքացիություն կամ կացության ձն ունենալու մասին գրավոր ծանուցմամբ կամ այլ պեվությունում: մշտական ինակության իխրավունքը հատրավտղ այլ վավեր փաարաթուղլթ ունենալու մասին ծանուցմամբ կամ ՌԴ քաղաքացու կողմից այլ երկրի ւՏե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 33-37, 46-54:
6
քաղաքացիությու, դադարեցնելու ինչպես նան չի դիմել ժամանակավոր կացության վայրի կամ փախստականի կարգավիճակ արանալու համար»: :
9. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության անձնագրային ն վիզաների վարչության կողմից 2023 թվականի հունիսի 13-ին տրված տեղեկանքի համաձայն՝ «Իմիլ Գարիկի Թորոսյան ծնված 15101991թ. ՀՀ-ում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան: ՀՀ քաղաքացու անձնագիր չի ատացել» Միաժամանակ հայտնվել է, որ ԱՎ վարչության արխիվային պահոցում Է. ԳԹՈորոսյան տվյալներով անձի ՀՀ-ում կացության կարգավիճակի վերաբերյալ, ՀՇ միգրացիայի ն քաղաքացիության ծառայության Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի շտեմարանում տեղեկություններ առկա չեն, ինչպես նան վերջինս ՀՀ-ում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով Միգրացիայի ն քաղաքացիության ծառայություն չի դիմել:
10. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչությունը, ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի մայիսի 23-ի գրության, 2024 թվականի հունիսի 4-ին հայտնել է. «Իմիլ Գարիկի Թորոսյանի (ծնված 15.10. 1991թ.) ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարնոր փաարակաւն հանգամանք է համարվում նրա ծնողների քաղաքացիությաւն պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիության ծառայության բնակչության պետական ոնեգիսփրի տեղեկատվական պահոցում Էմիլ Գարիկի Թորոսյանի (ծնված 15. 10. 1991թ.) ն իչ հոր՝ Գարիկ Ռոբերտի Թորոսյանի (ծնված 16. 07. 1970թ.) ՀՀ քաղաքացիության, ինչպե Օ նան :Օ ՀՀ քաղաքացու անձնագրերով փաստաթղթավորված լինելու վերարերյալ տեղեկություներ առկա չեն: Վերջիններս հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:
շ Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:
5Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 18-19։
7
Մայրը` Լուսինե Վրույրի Բարսեղյանը (ծնված՝ 19.05. 1971թ.) հանդիսանում է ՀՀ քաղաքացի ն 18.05.2023թ. ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիության ծառայության Վանաձոր /2/ անձնագրային ծառայության կողմից արացել է ՀՀ քաղաքացու 4Ն սերիայի թիվ 0251561 անձնագիրը:
Հաշվի առնելով վերոգրյալը, Էմիլ Գարիկի Թորոսյանին (ծնված 15. 10. 1991թ.) «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՀ քաղաքացի համարելու որեէ հիմք առկա չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Էմիլ Գարիկի Թորոսյան (ծնված 15.10.1991.) տվյալներով անձի կողմից ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիության ծառայություն ապասմաւն ստանալու վերաբերյալ դիմում չի ներկայացվել»":
1. ՃՀայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության Վանաձորի թիվ 1 բաժնի կողմից տրված պատասխանի համաձայն` Գարիկ Ռոբերտի Թորոսյանին 26.02.1987թ. տրված 10ՍԼ685918 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրի դիմումի թիվ 1 ձնը ՀԸ ՆԳՆ ՄՔԵ Վանաձր 1 բաժնի արխիվային քարտադարանում չի
հայտնաբերվել::
12. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից տրված տեղեկանքի համաճայն՝ «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գրառումներում առկա են տեղեկություններ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու մասին (.) Թորոսյան Գարիկ Ռորերվի, ծնված՝ 16 հուլիսի 1970թ. (-.) 18-րդ հոդվածի «դ» կետի հիման վրա «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» Ռուսուստունի Դաշնություն 1991 թվականի նոյեմբերի 28-ի 76 1948-1 օրենք Մուրմանսկի մարզի Ներքին գործերի վարչության 1998 թվականի նոյեմբերի 6-ի եզրակացություն»::
Թ. ՀԸ գլխավոր դատախազը 2024 թվականի հուլիսի 12ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(-) Հաւմաձայն ՌԴ գլխավոր դատախազության կողմից ներկայացված փատրաթղթերի՝ Է.Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:
4 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 90-91:
5Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 168։
6 Տե'ս, նյութեր, հատոր 1, թերթեր 169։
8
Համաձայն ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիության ծառայության 2024 թվականի հունիսի 4-ի գրության՝ Էմիլ Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հավկանիշներով ՀՀ քաղաքացի համարելու ոլւեէ հիմք առկա չէ:
ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային
պայմանագրերով նախատեսված` է.Թորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ:
Այսպիսով, Է.Թորոսյաւնի նկատմամը քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը մերժելու համար միջազգային պայմանագրերով ն ՀՀ օրենադրությամը նախատեսված հիմքեր չկան (.)»՛:
14. Վերաքննի. դատարանը 2024 թվականի օգոստոսի 7ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Ինչ վերաբերում է Էմիլ Թորոսյանի ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ րողոքում նշված հիմնավորումներին,, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նյութերում առկա է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության պետի տեղակալի կողմից 04.06.2024 թվականին տրված թիվ 42/94/1/68470-24 գրությունը, որի համաձայն՝ Էմիլ Գարիկի Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի /01071998 թվականի/ 477-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրա պետության իրավասու մարմինների ներկայացրած դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով, հետնաբար նկատի ունենալով, որ սույն դեպքում չկա որնէ հիմք, որով կարող է մերժվել Էմիլ Թորոսյանի հանձնումի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պահպանվել են ն միջազգային 7 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 144-146:
9
պայմանագրերով ն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, արդյունքում: կայացվել է հանձնման թույլվվությաւն վերաբերյալ որոշումը:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Էմիլ Գարիկի Թորոսյանին Ռուսաստեունի Դաշնությանը հանձնելուն խոչընդորող հիմքեր առկա չեն, իսկ վերաքննիչ բողոքով ներկայացված փատրարկները բավարար չեն վերջինիս հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի իրավաչափ որոշումը վերացնելու համար, հետնաբար պաշտպան Վ.Խեչյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՇ գլխավոր դափախազի «Հանձնման թույլտվության վերաբերյալ» 12072024 թվականի որոշումը թողնել անփոփոխ (.)»":
5. Վճռաբեկ դատարանի հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության պետի տեղակալը՝ 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 42/94/1/16204-25 գրությամբ հայտնել է հետնյալը. «(...) Իմիլ Թորոսյանի դիմումի շրջանակներում աոկա է վերջինիս հոր` Գարիկ Ռոբերվփ Թորոսյանի /ծնված՝ 16.07.1970թ/ ՌԴ քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ ՌԴ իրավասու մարմինների կողմից վտված տեղեկանք, որի համաձայն վերջինս ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն 06.111998թ.-ի ՌԴ Մուրմանսկի մարզի եզրակացությամի` 28.111991թ.-ի «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հողվածի «զ» կետի հիմքով:
Հարկ է նկատել, որ համաձայն նշված դրույթի՝ հաշվառման հիմքով ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերում նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում բնակվող, ինչպես նան 06.02.1992թ.-ից հետո ՌԴ տարածք բնակվելու նպատակով տեղափոխված նախկին ԽՍՀՆ այն քաղաքացիները, ովքեր մինչն 5112.2000թ.-ը հայտնել են ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ ցանկություն:
Հաշվի առնելով վերոնշյալ դրույթը, ինչպես նան նշված
ժամանակահատվածում գործող ՀՀ Սահմանադրության 141րդ հոդվածով ամիագրված` երկքաղաքացիության արգելքի /ՀՇ քաղաքացին չի կարող միաժամանակ լինե այ պետության քաղաքացի, ՀՀ ներքին գործերի ՑՏե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 226-230:
10
նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության կողմից նախկինում նշված դրույթի վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններից ատացվել է պարզաբանում, համաձայն որի՝ նշված հիմքով քաղաքացիություն արացած անձինք ՌԴ քաղաքացի են համարվում 28.111991թ.-ի «Ռուսաւատեւնի Դաշնություն քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից /հաշվառման հիման վրա/չ, ուարի առկա փաարական հանգամանքների շիջանակներում Գարիկ Ռոբրերրի Թորոսյանը Ձեր գրությամբ նշված ժամանակահատվածում հանդիսացել է ՌԴ քաղաքացի ն վերջինիս նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթների կիրառելի չեն /քանի որ անձը ձեոք է բերել ՈԴ քաղաքացիություն մինչն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը՝ 28.11.1995թ./:
(:) ՀՇ պահեարազորում զինվորական հաշվառման ընթացակարգի ն հիմքերի վերաբերյալ պարզաբանում տրամադրելը դուրս է ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիության ծառայության իրավասությունից, այն՝ օրենքով վերապահված է ՀՀ պաշտպանության ոլորտում լիազոր մարմնին:
(յ) Ինչ վերաբերում է (.)| Գարիկ Թորոսյանի «Հայաստանի
Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով քաղաքացի ճանաչվելու հարցին, ապա նշված խմբագրության համաձայն` ՀՀ քաղաքացի են ճանաչվում Հայաարանի Հանրապեպտությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն Գարիկ Ռոբերտի Թորոսյանի մասով այն գրության Լին հարցադրման մեկնաբանության առկայության պայմաններում: «Հայաստաւնի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահին Գարիկ Ռոբերտի Թորոսյանը հանդիսացել է ՌԴ քաղաքացի, ուստի նշված հիմքը վերջինիս նկատմամբ կիրառելի չէ:
Ավելին, Օ0«Հայաարանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում հետագայում կատարված փոփոխություններով ասն դրույթով սահմանվել է ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար դիմում ներկայացնելու պահանջ, ինչը պայմանավորված է եղել իրավակիրառ պրակտիկայում առաջացող մի շարք
1
խնդիրներով, այդ թվում` նախկին ՀԽՍՀ քաղաքացի հանդիսացող անձանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ, ինչպես նան հետապնդել է առանց անձի համաձայնության /կամարտահայտության/ ՀՀ քաղաքացիությունից բխող պարտականություններով չծանրաբեռնելու նպատակ:
Այսպիսով, վերոնշյալ դրույթի նոր գործող խմբագրության համաձայն` «(...) անձր ձեռք է բերում Հայասրանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել ն արացել է Հայաարանի Հանրապետության քաղաքացիությունը հասվատող փաարաթուղթ: Այս դեպքում անձր ճանաչվում է Հայասվաւնի Հանրապետության քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությանն 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մրնելու պահից»: Այսինքն՝ Գարիկ Թորոսյանին ՀՀ քաղաքացի ճանաչելու համար անհրաժեշտ է վերջինիս կողմից ներկայացված դիմում, որի շրջանակներում նոր միայն համապատասխան վարչարարությամբ կհասվատվեր կամ կհերքվեր օրենքով սահմանված բոլոր պայմանների առկայությունը ն կկայացվեր համապատասխան որոշում: ՀՀ ՆԳՆ միգրացիայի ն քաղաքացիություն ծառայությունում նման դիմում առկա չէ:
(:-) «Շայաատանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված են երեխաների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հատուկ իրավակարգավորումներ՝ Արդ ն 16-րդ հոդվածներով Մասնավորապես, «Հայաստաւնի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծնված երեխաների նկատմամբ կիրառելի են օրենքի 16-րդ հոդվածով սահմանված 6 իրավակարգավորումները /օրենքի առաջին խմբագրության համաձայն` նշված դրույթները տարածվել են օրենքի ուժի մեջ մփնելու պահի դրությամբ /28.111995թ./ մինչն 14 տարեկան երեխայի, իսկ Արդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները կիրառելի են նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմիլ Գարիկի Թորոսյանը ծնվել է 15.10.1991թ., այսինքն` մինչն «Հայաարանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մրնելը /28.111995թ./, ուսվփ՝ նրա ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությաւն մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված
12
իրավակագավորումների շրջանակներու, որի համար էական նշանակության փաարական հանգամանք է դիմումատուի ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած լինելու հարցը:
Էմիլ Թորոսյանի կողմից ներկայացված փատրական հանգամանքների շիջանակներում, Էմիլ Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի, «Հայասատանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետտ /10-րդ հոդվածի շիջանակներում/ ձեռք չի բերել ՀՇ քաղաքացիություն, ինչով պայմանավորված, Էմիլ Թորոսյանն օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի (.-)»":
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
16. 2024 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված ն նույն թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի համաճձայն՝ «1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած՝ քրեական իրավական օգնության իրականացման հարաբերությունների վրա:
2. Մինչն սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարարերությունների նկատմեւմը կիրառվում են 1998 թվականի հուլիսի Լի Հայատրանի Հանրապետության քրեական դավավարության օրենսգրքի 54-րդ, 54. Լին, 54.2-րդ, 54.3-րդ ն 54.4-իդ գլուխները»:
Մեջբերված նորմից հետնում է, որ մինչն «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի դրույթները:
17. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ է արդյոք Էմիլ Գարիկի (Թորոսյանի հանձնման որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
4 Տե՛ս, նյութեր, հատոր 3, թերթեր 88-90:
13
18. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ փվյալ անձր կարող է այդ երկրում ենթարկվել մահապավժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պավժի:
2 Հայատանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել
օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:
«Քաղաքացիական, ընտանեկան ն քրեական գործերով իրավական օգնության ն իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Քիշննի կոնվենցիայի 89-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հանձնումի չի կատարվում, եթե.
ա) անձր, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի 1.
(-)
3. Հանձնումը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմի պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին, դրա վերարերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում»:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Հայաարանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի
Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում
1 քաղաքացիության ճանաչմամի.
2) ծննդով. (...)»:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում
(--)
14
3 Հայասրանի Հանրապեղտությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: (...)»:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Երեխան, ում ծնողները նրա ծեվելու պահին Հայաարանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայատանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը ներա ծնվելու պահին Հայատրանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուս, անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (.)»:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեոք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաարանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյումւ օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի
Հանրապետության քաղաքացիություն՝
1 եթն առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կում
2) եթն երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ն առկա է ծնողներից մեկի համաձայնությունը, կամ:
3) եթե ծնողների (ծնողի) համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ (...)»:
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչության՝ 2000 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ, 1991 թվականին ծնված Էմի Գարիկի Թորոսյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն «Ռուսաստանի Դաշնության
5
քաղաքացիության մասին» 1991 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1948-1 Ռուսաստանի Դաշնության օրենքի 18 հոդվածի «ա» կետի համաձայն":
- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության անձնագրային ն վիզաների վարչության կողմից տրված 2023 թվականի հունիսի 13-ի տեղեկանքի համաձայն` Է.Թորոսյանի՝ ՀՀ-ում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան, վերջինս ՀՇ քաղաքացու անձնագիր չի ստացել":
- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության 2024 թվականի հունիսի 4-ի գրության համաձայն՝ Է.Թորոսյանի ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարնոր փաստական հանգամանք է համարվում նրա ծնողների քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը:
Նույն գրության համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում Է.Թորոսյանի ն իր հոր՝ Գ.Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացիության, ինչպես նան ՀՇ քաղաքացու անձնագրերով
փաստաթղթավորված լինելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, վերջիններս հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ մայրը՝ Լ Բարսեղյանը, հանդիսանում է ՀՀ քաղաքացի:
Վերոգրյալի հիման վրա, վերոնշյալ գրությամբ փաստվում է, որ Է Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՇ քաղաքացի համարելու որնէ հիմք առկա չէ:
- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության Վանաձորի թիվ 1 բաժնի գրության համաձայն՝ Գ. Թորոսյանին 1987 թվականի փետրվարի 26-ին տրված 10ՍԼ685918 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրի դիմումի թիվ 1 ձնր ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն . Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
ռս Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
ռ Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:
16
քաղաքացիության ծառայության Վանաձոր 1 բաժնի արխիվային քարտադարանում չի հայտնաբերվել:
- Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն` Գ.Թորոսյանը «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» Ռուսաստանի Դաշնության 1991 թվականի նոյեմբերի 28-ի Իջ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա Մուրմանսկի մարզի Ներքին գործերի վարչության 1998 թվականի նոյեմբերի 6-ի եզրակացությամբ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն":
-ՀՀ գլխավոր դատախազը, 2024 թվականի հուլիսի 12ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշմամբ, ի թիվս այլի, արձանագրելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության 2024 թվականի հունիսի 4ի գրության համաձայն Էմիլ (Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀՇ քաղաքացի համարելու որնէ հիմք առկա չէ ն ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված` Է.(Թորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ, բավարարել է Է.(Թթրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը ն թույլատրել վերջինիս հանձնում`՝ Օ։`Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին»:
- :Վերաքննի դատարանը 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ, արձանագրելով, որ նյութերում առկա է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության պետի տեղակալի կողմից 2024 թվականի հունիսի 4ին տրված գրությունը, որի համաճայն՝ Էմիլ Գարիկի Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ինչպես նան պահպանվել են միջազգային պայմանագրերով ն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, 5 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը:
Կ Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 2-րդ ն 13-րդ կետերը:
17
անփոփոխ է թողել ՀՀ գլխավոր դատախազի՝ հանձնման թույլտվության վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 12-ի որոշումը»:
-` ՃՇՇ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայութան պետի տեղակալի գրության համաձայն «Հայաստանի
Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծնված երեխաների նկատմամբ կիրառելի են օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները (օրենքի առաջին խմբագրության համաձայն` նշված դրույթները տարածվել են օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ (1995 թվականի նոյեմբերի 28-ին) մինչն 14 տարեկան երեխայի նկատմամբ), իսկ 11-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները կիրառելի են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմիլ Գարիկի (Թորոսյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 15-ին, այսինքն՝ մինչն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը (1995 թվականի նոյեմբերի 28- ին), ուստի՝ նրա ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակագավորումների շրջանակներում, որի համար էական նշանակության փաստական հանգամանք է դիմումատուի ծնողների` ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած լինելու հարցը.
Էմիլ Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել 1998 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիմքով, իսկ նշված հիմքով քաղաքացիություն ստացած անձինք Ռուսաստանի Դաշնութան քաղաքացի են համարվում 1991 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից, ուստի Գ.Թորոսյանը 1991 թվականից մինչն 1998 թվականն ընկած` ժամանակահատվածում հանդիսացլ է (Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ն վերջինիս նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի 6 Տե՛ս, սույն որոշման 14-րդ կետը:
18
որ անձը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն՝ մինչն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը՝ 1995 թվականի նոյեմբերի 28-ը:
Է.Թորոսյանի կողմից ներկայացված փաստական հանգամանքների
շրջանակներում, Է.Թորոսյանի հայրը Գարիկ Թորոսյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելոց հետո (10-րդ հոդվածի շրջանակներում ձեռք չի բերել ՀՇ քաղաքացիություն, ինչով պայմանավորված, Էմիլ (Թորոսյանն օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի՛՛:
20. Սույն վարույթի փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Էմիլ (Թորոսյանը ծնվել է մինչն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը, արձանագրում է, որ վերջինի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հարցը չի կարող քննարկվել նշված օրենքի 11-րդ հոդվածի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության գրությունից բխում է, որ Է.(Թորոսյանի հայրը Գարիկ (Թորոսյանը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, քանզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել 1998 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիմքով, իսկ նշված հիմքով քաղաքացիություն ստացած անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են համարվում 1991 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից: Ուստի Գ(ԹՀորոսյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ անձը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն մինչն «ՀՀ քաղաքացիության "Տե՛ս, սույն որոշման 15-րդ կետը:
19
մասին» օրենքի ուժի մեջ մտնելը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, Էմի ( Ւորոսյանի՝ նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որի պայմաններում նա ՀՀ քաղաքացի չի հանդիսանում:
2. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված դատողությունն անհիմն է, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածներով նախատեսված դատավորի բացարկի որնէ հիմքի առկայությունը հաստատող փաստական տվյալ վերջինիս կողմից չի ներկայացվել:
22. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.3-րդ կետում վկայակոչված պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնութան գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված` Է.Թորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ":
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էմիլ Գարիկի Թորոսյանի հանձնման որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ Էմիլ Գարիկի Թորոսյանի հանձնման թույլտվության վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 12-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին, պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 361Լ363-րդ ու 400-րդ հոդվածներով, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը Թ Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 20-22:
20
ՈՐՈՇԵՑ
Էմիլ Գարիկի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
