Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԱՐԴ/0288/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԱՐԴ/0288/01/22

Վճռաբեկ դատարանԱՐԴ/0288/01/2225 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի փետրվարի 16-ին, ՀՇ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետվ ն 266-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 48154622 քրեական գործը: 2022 թվականի փետրվարի 16-ին Մնացական Խաչիկի Հարությունյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 19ի որոշմամբ Մնացական Հարությունյանը ներգրավվել է

Ամբողջ Տեքստ

Հերն 22275 ԱՐԴ/0288/01/22

/2 Հորաի Ե 17

վ ՆԱԼ

ՎԱԱՏԻ ԱՀՆ):

է: ն Տ ԺԶ «ՊՀՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արմավիրի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան

դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան

Ս.Համբարձումյան

25 հունիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մնացական Խաչիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետվ ն 266-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով նախատեսված

հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 48154622 քրեական գործը:

2022 թվականի փետրվարի 16-ին Մնացական Խաչիկի Հարությունյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 19ի որոշմամբ Մնացական Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ունրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 19ի որոշմամբ մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

202. թվականի սեպտեմբերի 5-ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով, Մ.Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի

Յ

կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ մեղադրյալ Մ.Հարությունյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից:

Նույն դատավճռով ներկայացված մեղադրանքում մեղավոր են ճանաչվել նան Լնոն Հակոբի Սահակյանը ն Արամ Արթուրի Հարությունյանը:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիոր մասնակիորեն փոփոխելու մասին: Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի ժամկետը, վերջինիս՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցելու արդյունքում, դարձվել է 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր: Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Մ.Հարությունյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն

4

նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ուղղակի դիտավորությամբ ծանր հանցանք կատարելը, որի համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը: Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ թմրամիջոցներ ապօրինի շրջանառության պարագայում պատժողական մեղմ քաղաքականությունն արդարացված համարվել չի կարող. պատժողական խիստ քաղաքականության իրացման դեպքում միայն հնարավոր կլինի հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելու հակմանը:

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Մ.Հարությունյանի անձ ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ավելին, մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքներին, որոնք նման նշանակությամբ օժտված չեն:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները վկայում են առան`։ ։`պատիժը՝ փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի որոշումը՝ վերացնելով մեղադրյալ Մ.Հարությունյաանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մնացական Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(-)

5

Խախտելով «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն Լ՝ չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների ն հոգեմետ նյութերի շիջանառություն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու ն իրացնելու թույլվվություն, իր կողմից ցանած ն աճեցրած «Կանեփ» տեսակի բույսերից իրացնելու նպատակով պատրասպել է խոշոր չափերի՝ 24 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 2022թ. փեվրվարի 16-ին ժամը` 2100-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի փտարածքում՝ իրեն պատկանող «Վազ 2107» 36 ԴԼշ 909 հաշվառման համարանիշի ավտոմնքենայի մեջ 55000 ՀՀ դրամով իր ազգական Լ.Սահակյանին վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է խոշոր չափերի՝ թվով 8 փաթեթներում գտնվող 2268 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Նշված թմիամիջոցից թվով 3 փաթնթը՝ 782 գրամ հաստապտուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, Լ.Սահակյանը նախապես պայմանավորվածության համաձայն ձեռք բերելով ԱՀարությունյանի համար փոխանցել է վերջինիս, որը հայտնաբերվել է ոարիկանության աշխատակիցների կողմից 2022թ. փետրվարի 16ին ժամի 22:30-ին՝ ԱՀարությունյանի անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 5 փաթնթներում: գտնվող խոշոր չափերի՝ 1486 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմիամիջոցը հայտնաբերվել է ռարիկանության աշխավակիցների կողմից 2022թ. փետրվարի 16- ին ժամը 23:05-ին Լ.Սահակյանի անձնական խուզարկությամբ: Նշված 24 գրամ «Մարիխուանա» փեսաւկի թմրամիջոցից նույն օրը ժամր 22:00-ի սահմաններում: Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի փարածքում Բ.Բաղդասարյաւնի օգտագործման համար, հյուրասիրության կարգով, վերջինիս ապօրինի իրացրել է զգալի չափերի` 132 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ով նշված թմրամիջոցը պահել է իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի 36 2Օ 339 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ, որը հայտնաբերվել է 2022թ. փետրվարի 17-ին՝ ոարիկանության աշխատակիցների կողմից կատարված դեպքի վայրի զննությամի»/:

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 54.78:

6

8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) /Ո/դպես Մ-Հարությունյանի անձր բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, ոլ նա մասնակցել է 2016թ. փւեղի ունեցած քառօրյա պատերազմին, նախկինում դավվաւծ չի եղել:

(-) (Որպես մեղադրյալ Ս-Հարությունյանի պափասխանավպվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ն տվել խոարովանակաւն ցուցմունք, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար:

(2) Ս.Հարությունյանի (-) 3պատասխանատվությունին) ու պատիժը) ծանրացնող հանգամանքներ աոկա չեն:

(-)

Հիմք րնդունելով ՍԱ.Հարությունյանի անձր բնութագրող փվյալները, պատասխանաւվտվություւն ն պատիժը մեղմացնող հանգամանքները ն պատասխանաւտվություւը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը` Առաջին ատյանի դատարանը հանգում է հեվնության, որ մեղադրյալ Ս.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառելու միջոցով պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, այդ թվում պատժի ենթարկված անձի ուղղմանը, նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 5 (հինգ) լարի ժամկետով (-)»՛:

9. Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետնյալը. «(-) Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարաւնի ձնավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով աույն գործով աոկա փաստական պտվյալները՝ Վերաքննիչ դատարանն իր հերթին գտնում 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 71-87:

7

է, որ Ս-Հարությունյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթի ն աապրիճանի համատնեքարում նրա անձր բնութագրող տվյալների համակցությունը բավարար են հանգելու այն հենության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու ն հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման համար:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ՀՀ քրեական օրենսգրքի քրդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Ս.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձեռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել նույն օրենսգրքի 55րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (..):

Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետնյալը. (..) մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մտնելն անձի փաւստաւցի անազատության մեջ գտնվելու ժամկետն աւմբողջությաւմը հաշվակցվում է ազապտաւզիկման ժաւմկետի մեջ: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, Ս.Հարությունյանի նկապտմամի 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման ձեով պատիժ նշանակելով, դատավճռով նշանակված պավժին չի հաշվակցել Մեղադրյալի փաստացի անաւզաւտությաւն մեջ գփնվելու՝ 1(մեկ) րարի 3(երեք) ամիս 6(վեց)օր ժամկեւրը, րար էության անտեսելով այն ողջ ժամանակահատվածը, որը Ս-Հարությունյանն անցկացրել է կալանքի փակ մինչն դատավճռի կայացումի»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Մ.Հարությունյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 64-82։

8

1. Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում::

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-Մ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար: Մասնավորապես՝ իր կողմից ցանած ն աճեցրած «կանեփ» տեսակի բույսից իրացնելու նպատակով պատրաստել է խոշոր չափերի՝ 24 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 2268 գրամը՝ բաժանված ութ փաթեթի, 35.000 ՀՀ դրամով, 2022 թվականի փետրվարի 16-ին ապօրինի իրացրել է Լ.Հակոբյանին: Վերջինս, Ա.Հարությունյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, ձեռք բերած հիշյալ քանակից ընդհանուր 782 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով երեք փաթեթը փոխանցել է Ա.Հարությունյանին: 24 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մնացած մասը՝ 132 գրամը, նույն օրը, Մ.Հարությունյաանը հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել|Ս ր է Բ.Բաղդասարյանին՝,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում նրա անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես, 2016 թվականին ռազմական գործողություններին մասնակցելը, նախկինում դատապարտված չլինելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ 4 Տե'ս, Մոթ- զեռ, Վճռաբեկ դատարանի Սեյեդ Այիռեզու Սեյեդ Ռեզայի Մուսավիանի գործով 2025 թվականի փետրվարի 2Լի թիվ ՍԴ/0015/0123 ն Անդրանիկ Ազատյանի ու Արվաաշ Պողոսյանի գործով 2025 թվականի մարտի 14-ի թիվ ԵԴԼ/1136/01/23 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9

նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու",

- Վերաքննիչ դատարանը, ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններինԴ:

3. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչված գործերով որոշումներում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառութան դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

Այս համատեքստում ստորադաս դատարանը համարժեք իրավական

գնահատական չի տվել այն հանգամանքին, որ արարքը կատարելու պահին Մ.Հարությունյանն աշխատել է ՀՀ ոստիկանության զորքերում": Այսինքն, լինելով ոստիկանության համակարգի աշխատակից, Մ.Հարությունյանն ուղղակիորեն օրենքի ուժով պարտականություն է կրել պայքարելու հանցագործությունների ն այլ իրավախախտումների դեմ:: Այնինչ, անտեսելով հասարակական կարգի ապահովման իր պարտականությունը՝ կատարել է բնակչության առողջության դեմ ուղղված, հանրային բարձր վտանգավորությամբ օժտված հանցագործություն:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Ց Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 35 ն 210-211:

5 Տե՛ս «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ ն 3-րդ հոդվածները:

10

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր արարքը ոտնձգում է իրավական պաշտպանության ներքո գտնվող այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է անձի առողջությունը,

գ) թմրամիջոցի չափը, այն, որ մեղադրյալին մեղսագրվում է իրացնելու նպատակով խոշոր չափերով՝ 24 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն,

դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալ Մ.Հարությունյանը, իրացնելու նպատակով, իր ցանած ն աճեցրած «կանեփ» տեսակի բույսից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մեղադրանքում նշված զանգվածի մեծամասնությունը մասնատել է առանձին փաթեթներով, որն էլ վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է, իսկ մնացած մասի՝ հյուրասիրելու եղանակով:

14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես՝ սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունն ինքնին կանխորոշում է մեղադրյալի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտություն: Ալ կերպ ստորադաս դատարանների կողմից

Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային

1

վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ.Հարությունանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Մ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Մ.ՇՀարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Մնացական Խաչիկի Հարությունյանի մասով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի

12

12-ի որոշումը փոփոխել: Մնացական Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվե Մնացական Խաչիկի Հարությունյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԱՐԴ/0288/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել