ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 551 — Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1.
Ամփոփում
Հոդված 551. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի: 2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: 3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Ամբողջ Տեքստ
Հոդված 551. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներն ստեղծելուց և դրանք շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ անչափահասների վերականգնողական հաստատությունում տեղավորելու և հաստատության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան՝ անչափահասների վերականգնողական հաստատություն ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:
6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: (551-րդ հոդվածը խմբ., լրաց.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
