«ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մայիսի 2018թ. ՍԴԱՈ - 40 | «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181- րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «1. Սույն դիմումն ընդունել վարույթ:
2. Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի անվավեր, հետևաբար գործողությունը դադարած, մասի ՀՀ Սահմանադրականությանը համապատասխանելու հարցը ՀՀ Ազգային ժողովի կողմից մինչև օրս համապատասխան փոփոխություններ չկատարելու պայմաններում:
3. ՀՀ Վճռաբեկ դատարանի 06.09.2017 թվականի ՎԴ/3564/05/11 Որոշումն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, քանի որ այն հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի անվավեր մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:
Դիմողը մատնանշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված նոր երևան եկած հանգամանք, ըստ էության սահմանափակել է իր դատարանի մատչելիության, արդար դատաքննության իրավունքները արգելափակելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքով:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշումը: Հետևաբար դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմք: Նշված որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2015 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին հաշվի առնելով նաև հիմնախնդրի առնչությամբ միջազգային իրավական պրակտիկան, վեճի առարկա իրավակարգավորումը համապատասխանեցնել որոշման պահանջներին:
Այնուհետև, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման մեջ խնդրո առարկա իրավակարգավորման վերաբերյալ արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) «…նման իրավակարգավորումն ինքնին էապես սահմանափակում է վարչական դատավարության շրջանակներում վերոհիշյալ հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման հնարավոր շրջանակները, հետևաբար անձի իրավունքների լիարժեք պաշտպանության արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ»,
բ) «Վիճարկվող նորմերի իրավական բովանդակությունից նաև հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել»,
գ) « ... ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 181-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների, օրենսդիրը չի նախատեսել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտի վերանայման հնարավորություն»,
դ) «… նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքերում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է /կհանգեցնի/ դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքների երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված անձի արդյունավետ և մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին ու ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 2- րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին»:
3. Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 6- ի ՎԴ/3564/05/11 որոշումն ամբողջությամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին դիմողի պահանջին, ապա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածով Սահմանադրական դատարանին ենթակա չեն դատական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Այսպիսով, սույն գործի շրջանակում փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքներից ելնելով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
22 մայիսի 2018 թվականի
ՍԴԱՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
