ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 386 — Վճռաբեկության արդյունքով կայացվող դատական ակտերը 1.
Ամփոփում
Հոդված 386. Վճռաբեկության արդյունքով կայացվող դատական ակտերը 1. Վճռաբեկության արդյունքում Վճռաբեկ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով վարույթը փոխանցում է համ
Ամբողջ Տեքստ
Հոդված 386. Վճռաբեկության արդյունքով կայացվող դատական ակտերը 1. Վճռաբեկության արդյունքում Վճռաբեկ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով վարույթը փոխանցում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 3) փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի դատական ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 4) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` դադարեցնելով քրեական հետապնդումը կամ կարճելով քրեական վարույթը. 5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանված կամ փոփոխված լինելու դեպքերում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում Վճռաբեկ դատարանը լրացուցիչ հիմնավորում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված: (386-րդ հոդվածը լրաց.
09.06.22 ՀՕ-241-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
