Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-360-Ն2 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 2 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք և այն անձինք, որոնք դարձել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «պարտիզան հաշմանդամները» բառերը՝ «պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «մյուս հաշմանդամները» բառերը՝ «մյուս հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով: Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «զ» կետը «առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

2) «ը» կետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով: Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»: Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով: Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը՝ «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասի «հաշմանդամները» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-360-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-360-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.10.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.10.2024 Հիմնական ակտ 02.10.2024, ՀՕ-360-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-360-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել