ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային Ժ ողովի կողմից 26 դեկտեմբերի 1997 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով` «գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը»: Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի` ա) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար` հինգ տոկոսի չափով, համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար` ամբողջությամբ»: բ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «զ) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար` հինգ տոկոսի չափով, համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար` ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների հողի համար ամբողջությամբ»: Հոդված 3. Օրենքի 17 հոդվածի 3-րդ կետի ա) «ա» ենթակետի «ծախսերի» բառից հետո լրացնել «և մասհանումների» բառերը. բ) «գ» ենթակետի «վարձավճարները» բառը փոխարինել «վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարները` հինգ տոկոսի չափով» բառերով. գ) «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետ` «ը) ճանապարհային վճարը»: Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ: Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի` ա) 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և» բառերը. բ) 13-րդ կետի «պետական բյուջեի նախագիծն» բառերը փոխարինել «պետական բյուջեի նախագիծը` ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը» առանձին հոդվածը» բառերով: Հոդված 5 . Օրենքի 28 հոդվածի` ա) 1.1. կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար` 95 տոկոսի չափով. բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար 95 տոկոսի չափով». բ) 1.2. կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները` 95 տոկոսի չափով»: Հոդված 6. Օրենքի 38 հոդվածի` ա) 6-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով` «ը) ճանապարհային վճարը»: Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ: բ) 7-րդ կետի «ա» ենթակետում «մուտքերը» բառից հետո լրացնել «այդ թվում` լուծարված պետական ձեռնարկությունների, լուծարված պետական բաժնետիրական ընկերությունների մնացորդային գույքի օտարումից մուտքերը» բառերը. գ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով` «ե) բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների` պետական սեփականություն համարվող բաժնետոմսերի օտարումից մուտքերը»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 30 դեկտեմբերի 1997 թ. ՀՕ-178 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-178 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.12.1997-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.12.31/33 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.12.1997 Հիմնական ակտ 26.12.1997, ՀՕ-178 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.1997, ՀՕ-137 24.06.1997, ՀՕ-137 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-178
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
