Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 145 — Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 145AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 145 — Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 145. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները 1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։ 2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի՝ պատժից ազատվելուց հետո

Ամբողջ Տեքստ

Հոդված 145. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները 1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։

2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի՝ պատժից ազատվելուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է անձի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ և կազմում է անձնական գործ։

3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, նրա համար կազմվում է վերահսկողության պլան, և լրացվում է հաշվառման քարտը։ Ստորագրությամբ անձին պարզաբանվում են հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո այդ մասին եռօրյա ժամկետում հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին։

5. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն։ Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

6. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել