Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը 1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, երաշխավորում է պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման օրինականությունը, ինչպես նաև պատիժների կատարման ընթացքում ապահովում է դատապարտյալների անվտանգությունը։ 2. Դատապարտյալները չեն ազատվում իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից, բացառությամբ օրենքով նախատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը 1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, երաշխավորում է պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման օրինականությունը, ինչպես նաև պատիժների կատարման ընթացքում ապահովում է դատապարտյալների անվտանգությունը։

2. Դատապարտյալները չեն ազատվում իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3. Դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով՝ տվյալ պատժատեսակի կատարման կարգին ու պայմաններին համապատասխան։

4. Օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

5. Դատապարտյալի իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտվեն պատիժների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել