ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 230 — Անձի ճանաչումը 1.
Ամփոփում
Հոդված 230. Անձի ճանաչումը 1. Անձը կարող է ճանաչվել արտաքին հատկանիշներով, ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով: 2. Անձը ճանաչման է ներկայացվում նույն սեռի և արտաքինով իրեն հնարավորինս նման առնվազն երեք այլ անձանց հետ: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով ճանաչումն իրականացվում է ճանաչման ենթակա հատկանիշին հնարավորինս նման հատկանիշ ունեցող, նույն սեռի և արտաքինով հնարավորինս նման երեք այլ անձանց մասնակցությամբ: Ձայնով ճանաչումն իրականացվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 230. Անձի ճանաչումը 1. Անձը կարող է ճանաչվել արտաքին հատկանիշներով, ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով:
2. Անձը ճանաչման է ներկայացվում նույն սեռի և արտաքինով իրեն հնարավորինս նման առնվազն երեք այլ անձանց հետ: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով ճանաչումն իրականացվում է ճանաչման ենթակա հատկանիշին հնարավորինս նման հատկանիշ ունեցող, նույն սեռի և արտաքինով հնարավորինս նման երեք այլ անձանց մասնակցությամբ: Ձայնով ճանաչումն իրականացվում է ճանաչվողի ձայնին հնարավորինս նման ձայն ունեցող երեք այլ անձանց մասնակցությամբ: Ճանաչման պայմանները պետք է հնարավորինս մոտ լինեն այն պայմաններին, որոնցում ճանաչողն ընկալել է ճանաչման ներկայացված անձին:
3. Եթե անձին ճանաչման ներկայացնելն անհնար է, կամ ճանաչվողի հատկանիշներն էապես փոխված լինելու հետևանքով աննպատակահարմար է, ապա ճանաչումը կարող է կատարվել համապատասխան հատկանիշներով ճանաչվողին նման առնվազն երեք այլ անձանց լուսանկարներով, տեսագրություններով, տեսաձայնագրություններով կամ ձայնագրություններով:
4. Ճանաչումն սկսելուց անմիջապես առաջ քննիչը ճանաչողի բացակայությամբ ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել իր ցանկացած տեղը: Այնուհետև ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն անձին, որին նա կարող է ճանաչել, և բացատրել, թե ինչ հատկանիշներով ճանաչեց այդ անձին:
5. Քննիչի նախաձեռնությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
