««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 50 | ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Արդշինբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասը և նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը, այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով այն է բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, որը սակայն չի հանդիսանում ո՛չ հատուցմամբ կամ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մաս), հետևաբար գրավառուի գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ պահպանվել չէր կարող, և հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու Կոոպերատիվի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմող Արդշինբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2023թ.-ի որոշումը, ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:
2. Դիմողը, մասնավորապես, նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով»: Դիմողը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասին, նշել է. «(…) իրավանորմից հետևում է, որ գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ, այսինքն օրենսդիրը սպառիչ թվարկել է սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հնարավոր միջոցները, մասնավորապես, հատուցմամբ կամ անհատույց օտարելը կամ համապարփակ իրավահաջորդությունը (ժառանգում, իրավաբանական անձի վերակազմակերպում)»: Դիմողի պնդմամբ «(…) Կոոպերատիվի անդամը գույքի սեփականատեր է դառնում փայաբաժինը ամբողջությամբ վճարելու հիմքով, այսինքն որոշակի հատուցում տալու միջոցով, սակայն այդքանով հանդերձ դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ նման գործարքը չի հանդիսանում հատուցելի գործարք: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռք բերումը ո՛չ հատուցմամբ օտարում է, ո՛չ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում: Վերոնշված մեկնաբանության արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ չեն տարածվում նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, որպիսի մեկնաբանությունը հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված Բանկի սեփականության իրավունքի խախտմանը: (...)
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի դրույթների վերոնշյալ մեկնաբանումը հակասում է իրավական կարգավորմամբ, օրենսդրի հետապնդած նպատակին: Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասին և նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասին տրված ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանումը տրվել է նաև այլ գործերով (…)։ Նշված գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ևս հանգեցրել է Բանկի ՀՀ Սահմանադրությամբ 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի խախտմանը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում` սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են եռաստիճան դատական համակարգի դատարանների, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործողությունների/կայացրած դատական ակտի իրավաչափությանը: Այսինքն` սույն դիմումով դիմողի կողմից բարձրացված հարցի քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Մասնավորապես դիմողը նշել է. Նման դեպքում ստացվում է, որ Կոոպերատիվի անդամը գույքի սեփականատեր է դառնում փայաբաժինը ամբողջությամբ վճարելու հիմքով, այսինքն որոշակի հատուցում տալու միջոցով, սակայն այդքանով հանդերձ դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ նման գործարքը չի հանդիսանում հատուցելի գործարք: Ավելին, ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռք բերումը ո՛չ հատուցմամբ օտարում է, ո՛չ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում: Վերոնշված մեկնաբանության արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ չեն տարածվում նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, որպիսի մեկնաբանությունը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված Բանկի սեփականության իրավունքի խախտմանը»: Բացի դրանից, դիմողը նշել է. (…) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի դրույթների վերոնշյալ մեկնաբանումը հակասում է իրավական կարգավորմամբ, օրենսդրի հետապնդած նպատակին: Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասին և նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասին տրված ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանումը տրվել է նաև այլ գործերով, այն է ՎԴ/12482/05/18, ՎԴ/11554/05/18, ՎԴ/12475/05/18, ՎԴ/4591/05/18 վարչական գործերով: Նշված գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ևս հանգեցրել է Բանկի ՀՀ Սահմանադրությամբ 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի խախտմանը»: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-50
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-50
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
