Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Հատուկ պաշտպանության միջոցները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Հատուկ պաշտպանության միջոցները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 74. Հատուկ պաշտպանության միջոցները 1. Վարույթի ընթացքում կիրառման ենթակա հատուկ պաշտպանության միջոցներն են` 1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը. 2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը. 3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը. 4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը. 5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը. 6) պաշտպանվող անձի ին

Ամբողջ Տեքստ

Հոդված 74. Հատուկ պաշտպանության միջոցները 1. Վարույթի ընթացքում կիրառման ենթակա հատուկ պաշտպանության միջոցներն են` 1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը. 2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը. 3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը. 4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը. 5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը. 6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը. 7) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը. 8) դատական նիստերի դահլիճից հեռացումը կամ դռնփակ դատական նիստի անցկացումը. 9) դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով:

2. Կիրառվող հատուկ պաշտպանության միջոցը պետք է համաչափ լինի պաշտպանվող անձին սպառնացող վտանգի բնույթին և հնարավոր հետևանքներին: Անհրաժեշտության դեպքում նույն անձի նկատմամբ կարող են կիրառվել հատուկ պաշտպանության մեկից ավելի միջոցներ:

3. Հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի հատուկ պաշտպանությունը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետության տարածքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել