«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | «ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 16 հոկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչներ Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան, Վահե Գրիգորյան) 03.10.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «որոշել ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 29-րդ, 42-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներով նախատեսված սահմանափակումը, այն է` մեկ իրավաբանական անձի անունից տարածվող մեկից ավելի զանգվածային լրատվության միջոցի և դրա 50-ից ավելի ներկայացուցիչների ընտրական գործընթացը քվեարկության սենյակում դիտարկելու և լուսաբանելու համար հավատարմագրելու արգելքը, սահմանված լինելով օրենքով, իրավաչափ նպատակ չի հետապնդում, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, չի բխում հանրային շահերից և հանգեցրել է իր ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իրավունքների խախտման: Դիմողը պնդում է, որ եթե նույնիսկ խնդրո առարկա սահմանափակումների նպատակը քվեարկության բնականոն ընթացքի ապահովումն է, ապա ընտրված միջոցը համաչափ չէ, քանի որ այդ նպատակի ապահովման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են այլ միջոցներ: Վկայակոչելով արտահայտվելու ազատության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում առավել քան ակնհայտ է դառնում այն, որ զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների հավատարմագրման համար նախատեսված սահմանափակումներն իրավաչափ նպատակ չեն հետապնդում:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Բավարարել դիմողի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
16 հոկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
