Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6617 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մարտի 2020թ. ՍԴԱՈ - 66 | «ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. «Գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ (Քրեական գործ ԵԴ/0426/11/18) Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան և խնդրել որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) «403-րդ հոդվածում, 415-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ընթացակարգերի և կառուցակարգերի` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 79-րդ հոդվածներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցն այնքանով, որքանով գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը բացառապես վճռաբեկ բողոքի առարկայի և սահմանների շրջանակում ստուգելիս Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ վերոնշյալ քրեադատավարական նորմերի հետ անմիջականորեն փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում, առանց գործը նոր քննության ուղարկելու իրավասության, զրկված է վերջնական որոշում կայացնելու և իրավունքի խախտումը փաստելով այն վերացնելու հնարավորությունից»: Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի սեպտեմբերի 23-ին:

2. Դիմողը, ընդունելի համարելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու նպատակով գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը խնդրո առարկա հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու միջոցով, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում, գտնում է, որ նշված մոտեցումը բացարձակ բնույթ կրել չի կարող, քանի որ Օրենսգրքի 403-րդ հոդվածից և 415-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ վերադաս դատական ատյանը, սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, չի կարող վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին: Դիմողը փաստում է. մի կողմից սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից ապահովելով բողոքաբերի դատական մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները օբյեկտիվորեն զրկված է իրավունքի ենթադրյալ խախտման փաստի արձանագրման պայմաններում գործով վերջնական որոշում կայացնելու հնարավորությունից»: Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտի վերանայման արդյունքում անձի իրավունքի իր կողմից հայտնաբերած խախտումը հաճախ արդար դատաքննության երաշխիքներին համահունչ կարող է վերականգնվել ոչ այլ կերպ, քան գործը նոր քննության ուղարկելու միջոցով:

3. Օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո պատասխանողը եկել է հետևության, որ «օրենսդիրը, ամրագրելով Վճռաբեկ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը, հետապնդել է իրավաչափ նպատակ. ապահովել կողմերի հետևողականությունն իրենց նյութաիրավական ու դատավարական շահերի պաշտպանության գործում»: Օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասը դիտարկելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1459 որոշման լույսի ներքո պատասխանողը նշում է, որ միանգամայն ողջամիտ է միջանկյալ դատական ակտերի վերանայումը որպես կանոն Վճռաբեկ դատարանում ավարտելու պահանջը, սակայն այդ կանոնից պետք է նախատեսել բացառություններ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ վճռաբեկ բողոքի առարկան սահմանափակված է բացառապես ընթացակարգային բնույթի խախտումների վերաբերյալ հիմնավորումներով առանց անդրադառնալու ստորադաս դատարաններում ըստ էության վիճարկվող խնդրի իրավաչափության հարցին: Պատասխանողի կարծիքով Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի խախտման փաստն արձանագրելուց հետո անձն այլևս հնարավորություն չունի վիճարկվող խնդրի իրավաչափության հարցը բարձրացնել ստորադաս դատարաններում միջանկյալ դատական ակտի վերանայման վարույթն ավարտված լինելու պատճառով: Լրացուցիչ բացատրությամբ պատասխանողը պնդել է, որ «Օրենսգրքի 404-րդ և 415-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չեն կրում և չեն կարող կրել բացարձակ բնույթ, քանի որ կողմերի իրավական հետևողականության ապահովման իրավական շահին հակակշիռ իրավական շահը դատական սխալների ուղղումը, որոշակի պայմաններում կարող է էապես մեծարժեք լինել, որպես գերակա հանրային շահ: Ուստի, հիմնարար բնույթ կրող դատական սխալների հայտնաբերման պարագայում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և վերացնել այդ դատական սխալները»:

4. Ուսումնասիրելով դիմումը և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը (1-ին մասի 1-ին կետ) և դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ): Վճռաբեկ դատարանն Օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել է բացառապես Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության շրջանակներում և բարձրացրել է իր կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բեկանման դեպքում գործը նոր քննության ուղարկելու անհնարինության հարցը պայմանավորված Սահմանադրական դատարանի այն մեկնաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է»: 4.1. Օրենսգրքի «Դատավճռի ու որոշումների վերանայումը վճռաբեկության կարգով» վերտառությամբ 403-րդ հոդվածի համաձայն «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»: Դիմողի կողմից բարձրացված հարցն անմիջականորեն չի առնչվում 403-րդ հոդվածի կարգավորումներին, քանի որ ցանկացած դեպքում Վճռաբեկ դատարանը սահմանադրական իր լիազորությունները կարող է իրականացնել միայն վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտերը վերանայելու միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարան դիմող դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել իր դիրքորոշումը և չի անդրադարձել այն հարցերին, թե վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտերի վերանայման վերաբերյալ օրենսդրական կարգավորումն ինչու՞ է հակասում Սահմանադրությանը, արդյո՞ք այդ ակտերը չպետք է վերանայվեն, կամ այլ ակտեր ևս պետք է ենթակա լինե՞ն վերանայման, կամ այդ ակտերը ոչ թե պետք է վերանայվեն, այլ վերանայումից տարբերվող ա՞յլ գործընթաց պետք է տեղի ունենա և այլն։ 4.2. Դիմողն Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին նույնպես հիմնավորումներ չի ներկայացրել, այլ փաստացի պնդել է, որ Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմաններ նախատեսող այդ դրույթի պայմաններում, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար պետք է հնարավորություն ունենա գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում գործն ուղարկել նոր քննության: Սահմանադրական դատարանը վերստին արձանագրում է, որ «նոր դատական ակտ» եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ, և օրենսդիրը, կիրառելով «նոր դատական ակտ» եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում: Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում տվյալ հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու ընդհանուր կանոնից բացառություններ նախատեսելն անհրաժեշտ է համարել նաև պատասխանողը: Սահմանադրական դատարանը նշում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է, և հետևաբար դիմողի բարձրացրած հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

17 մարտի 2020 թվականի

ՍԴԱՈ-66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել