«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 նոյեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | «ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 11 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ ՈՈ ՐՐ ՈՈ ՇՇ ՈՈ ՒՒ ՄՄ ԸԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 3 նոյեմբերի 2015 թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի Ա. Թունյանի Քննության առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` ,Ինֆորմացիայի ազատության կենտրոնե հասարակական կազմակերպությունը 2015թ. հոկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. ՀՀ Սահմանադրության 8, 18, 23, 27 և 27.1-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանա-չել ,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի դրույթները` այնքանով, որքանով սահմանում են անձի` ինքն իր մասին կամ անձի իրավունքների պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող /հանրային շահի պաշտպանության համար կարևոր/ տեղեկության մատչելիության իրավունքի սահմանափակում: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.2 1. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից ՎԴ/7503/15/13 գործով իր վճռի հիմքում դրված ,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը հակասում է սեփականության իրավունքի լիարժեք իրականացման համար սահմանադրի տված գործիքի` տեղեկատվության ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովան-դակությանը: Դիմողը նշում է, որ, չվիճարկելով առհասարակ որևէ տեղեկություն ստանալու համար կամ ծառայությունների մատուցման համար վճարելու սահմանադրականությունը, վիճարկում է այն իրավակարգավորումները, որոնց շրջանակներում պետությունը հանրային կարևորության տեղեկության տրամադրման համար գումար վճարելու պայման է առաջադրում: Դիմողի կարծիքով` վիճարկվող իրավադրույթները վերաբերում են այնպիսի տեղեկությունների, որոնք չեն ստեղծվում, մշակվում պետական ծառայողի կողմից, այլ, մեծ հաշվով, հավաքվում են հասարակությունից, նույնությամբ պահպանվում են, իսկ հետագայում արդեն վճարի դիմաց տրամադրվում նույն հասարակությանը: 2. ,Ինֆորմացիայի ազատության կենտրոնե հասարակական կազմակերպության անհա-տական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը3 Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Ինֆորմացիայի ազատության կենտրոնե հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 3 նոյեմբերի 2015 թվականի ՍԴԴԿՈ/ 1-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 նոյեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
