Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-483-Ն17 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 17 - ին «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:».

2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասի «կանխիկ եղանակով նաև վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաև» բառերով: Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով» բառերով: Հոդված 3 . Օրենքի 39-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում» բառերով.

2) 1-ին մասի «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն» բառերը փոխարինել «շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններ կամ կազմակերպություններ (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն)» բառերով.

3) 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 4 . Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում « ուղղ. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 25 Երևան ՀՕ-483-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-483-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-483-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-243-Ն 22.12.2010, ՀՕ-243-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 02.02.2026, ուղղ.26-4Ն ՈՒՂՂՈՒՄ 2025.12.17 ՀՕ-483-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-483-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել