Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Չոբանյան — ՏԴ/0051/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Չոբանյան — ՏԴ/0051/01/21

Վճռաբեկ դատարանՏԴ/0051/01/2113 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի մարտի 13-ին Արթուր Լնոնի Չոբանյանը ձերբակալվել է: 2020 թվականի մարտի 14-ին, ՀՇ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության երրորդ բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասի ն 267.1Լրդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84101120 քրեական գործը: 2020 թվականի մարտի 16-ին Ա.Չոբանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՇՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվ

Ամբողջ Տեքստ

7... ՏԴ/0051/01/21

ՀՑՏրրլի Ն -Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Զ.Զաքինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

դատավորներ՝ Մ.Պապոյան

Ա.Վարդանյան

13 փետրվարի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արթուր Լնոնի Չոբանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 13-ին Արթուր Լնոնի Չոբանյանը ձերբակալվել է:

2020 թվականի մարտի 14-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության երրորդ բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասի ն 267.1Լրդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84101120 քրեական գործը:

2020 թվականի մարտի 16-ին Ա.Չոբանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի Լին մասով ն 267.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Ա.Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2020 թվականի հունիսի 5-ին Ա.Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թվականի մարտի 3Լին Ա.Չոբանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով:

2021 թվականի ապրիլի 6-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով Արթուր Չոբանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4րդ մասի Լին կետով

3

(համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) ու ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ՝ նույն օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով յուրաքանչյուն հանցանքի համար պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Հանցագործությունների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Չոբանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Չոբանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը, ն նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորճաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան 2024 թվականի հունվարի 15ի որոշմամբ Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ.Աղասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիոը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման` ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ ն 84-րդ հոդվածների կիրառման իրավաչափության վերաբերյալ հետնություններն անհիմն են, այսինքն` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է, հետնաբար կայացված դատական ակտը՝

4

ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով անօրինական է ն չհիմնավորված:

Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ նյութական օրենքի սխալ կիրառում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի նշված որոշումը ենթակա է բեկանման:

5.. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից թվարկված մեղմացնող հանգամանքները, այն է՝ խմբի կազմում կատարած հանցագործության բացահայտմանն աջակցելը, 2020 թվականին ն դրանից հետո կամավոր կերպով ՀՀ զինված ուժերի կազմում զինվորագրվելով՝ մարտական գործողություններին մասնակցելը, որոնք դրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառման հիմքում, այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության ն էականորեն նվազեցնեն կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ հիմք հանդիսանալով ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար, իսկ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, նախկինում արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, բավարար չեն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման համար:

5.2. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից Ա.ոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս ն ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ չեն գնահատվել կատարված արարքի բնույթը ն դրա՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Մասնավորապես` ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել արարքը կատարելու նպատակը, շարժառիթը, կատարման` եղանակը, ցՏթմրամիջցի տեսակ` (սինթետիկ ծագմամբ «մեթամֆետամին») ու քաշը, որն ավելի քան 170 անգամ գերազանցում է նշված թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի ստորին սահմանը:

Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, ամբաստանյալի նկատմամբ օրենքվ նախատեսվածց ավեի մեղմ պատժի նշանակւմ՝։` ն դրա

5

պայմանականորեն չկիրառումը`՝ չեեՂ կարող ուղղված լինե 5 պատժի՝ հանցագործությունների կանխման նպատակի իրականացմանը:

Բողոքաբերը նշել է նան, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքներն ինքնին անհերքելիորեն վկայում են այն մասին, որ Ա.Չոբանյանի մոտ ձնավորված է գույքային օգուտ ստանալու մոլուցքով թմրամիջոցի ապօրինի իրացման կայուն հանցավոր վարքագիծ, ինչը միանշանակ հանրության համար առավել բարձր վտանգ ներկայացնող հանգամանք է:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Ա.Չոբանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ն փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը, Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ՝ նրան վերագրվող հանցագործություննեի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների սանկցիաների սահմաններում՝ առանց ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման, կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15ի որոշումը՝ վարույթը փոխանցելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արթուր Չոբանյանին ՀՀ նախկին քրեական 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 267.-րդ հոդվածի 4րդ մասի 1ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(1-ը կնրջ՝ "" "ո-ի հետ բնակվելով ի Հանրապետության ,, ' քաղաքու, նախնական

համաձայնության է եկել վերջինիս հետ՝ առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ից մաքսանենգությամբ ՀՀ

տեղափոխելը կազմակերպելու ն այն ՀՀ-ում ապօրինի իրացնելու շուրջ: Հանրորեն վտանգսւվոր մտադրություններն ի կատար ածելու նպատակով" Հ Յ-ր դիմել է Արթուր Լենոնի Չորանյանին ն նրան նյութապես շահագրգոելով՝ կնոջ հետ

6

առաջարկել են ՀՀ-ից մկկ ո" քաղաքում իրենցից ստանալ

թմրամիջոցն, այն մաքսանեեգությամի փեղափոխել ՀՀ՝ իրացնել իրենց նախանշած անձանց՝ դրա դիմաց խոստանալով 2000 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Ա. Չոբանյանը, ընդունելով հիշյալ առաջարկը, 2020 թվականի մարտի 9-ին ՀՀ-ից ուղնորվել է «որու 2020 թվականի մարտի 12ին """ոուը «իթ

քաղաքում այցելելով Հ" "թր ը "ո ուի վարձակալած բնակարսու՝ ՊԵՅՔՏ» ՀՅՅՔՅՅՅ» յլ ԼԼ Չորանյանին մտխանցել է 2 զուգագուլպայի մեջ թաքցված, պոլիէթիլային փաթեթների մեջ լցված, առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրան Ռրահանգավորել) են մաքսանենգությամի ՀՀ տեղափոխելուց հետո դրանց մի մեւսը՝ 30 գրամ. հանձնել". ""որրո-ի մորը՝ րո Իթթ ւը թթթրթթույը, իսկ մյուս մեպը՝ Հ»: «թթու վիրը՝ "Իրրթոի թոթրթւը Բրո» իի, ինչր հաջողությամբ կատարելու դիմաց, խոարտացել են մյուս անգամ կլյցելելու ժումանակ վճարել 2000 ԱՄՆ դոլար գումար:

Ա.Չորանյանը, """ ՀԻթռուիը ը ի ոթոուից արանալով առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով հիշյալ 2 փաթեթները, խոարացել է մաքսանենգությամի տեղափոխել ՀՀ ն օժանդակել վերջիններիս՝ դրանք ՀՀ-ում իրացնելու դիտավորությանը ն այդ նպատակով թմրամիջոցների փաթեթները նախապես թաքցրել է իր վարվիքի մեջ ն ուղնորվել ՀՀ: 2020թ. մարտի 13-ին Ա. Չոբանյանը ո -ից մուտք է գործել ՀՀ ն իր վարտիքում պահած առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, """ Դեր կ "Ի "թթու

կազմակերպմամի, մաքսանենգությամի՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, 2020թ. մարտի 13-ին՝ ժամի 16:3-ին, ՀՀ ՊԵԿ "ր-ի մաքսային կետ- բաժնի տարածքով, ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել է ՀՀ, որոնք նույն օրր՝ ժամի 20:50-ից մինչն 22:00ն ընկած ժամանակահատվածում, կատարված զննությամբ հայտնաբերվել են ՀՇ ՊԵԿ աշխատակիցների կողմից` Ա. Չորանյանի նկատմամի իրականացված մաքսային հսկողության արդյունքում (...)»/:

ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 101-103:

7

8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(..) Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների ղեկավարվելով ներքին համոզմամբ, դատարանը գտավ, որ ամբաարաւնյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, ն ենա ենթակա է պատասխանատվության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 538-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 267.1 հոդվածի 4-րդ մասի Լին կետով:

(-.)

2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կերը համապավզտասխաւնում է նոր քրեական օրենսգրքի 393 հոդվածի րդ մասի 2-րդ կետին, իսկ հին քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մաւսի Լին կետր համապատասխանում է նոր քրեական օրենսգրքի 399 հոդվածի 3-րդ մասի 2- իդ կերին:

(-.)

Պատիժ նշանակելիս դատարանն ամիաարանյալի պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նան այն, որ նա աջակցել է խմոի կողմից կատարած հանցագործության բացահայտմանը, Արցախյան 2րդ պատերազմի ժամանակ 2020թ. սեպտեմբերի 29ից մինչն դեկտեմբերի 25ը, մասնակցել է մարտեւկան գործողություններին, 2022թ. Սեպտեմբերի 1-ից մինչն սեպտեմբերի 30-ը կամավոր հիմունքներով ծառայության է անցել ՀՀ ՊՆ" զորամասում ն մասնակցել մարպտաւկաւն գործողություններին, բնութագրվում է դրական, նախկինում: արատավորված չխ եղել, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար:

Գործում ամբաստանյալի պատասխաւնապտվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ելնելով վերոգրյալից ն հաշվի առնելով ամբաստանյալի անձր բնութագրող տվյալները, դատարանը գտավ, որ հանցանքը կատարելուց հետո նրա դրսնորած վարքագիծը նվազեցրել է երա անձի վտանգավորության աստիճանը: Նրա վարքագծի հետ կապված բացառիկ հանգամանքները խմբի կողմից կատարած հանցագործության բազցաւտայտմանն աջակցելը, 2020թ.-ին նե դրանից հետո

8

Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգվելու դեպքում կամավոր կերպով ՀՀ զինված ուժերի կազմում զինվորագրվելով ` մարտական գործողություններին մասնակցելը, հնարավորություն են տալիս նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ Միաժամանակ դատարանը հանգում է այն հետնության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է՝ առանց նշանակված պատիժն ամբաստանյալի կողմից իրական կրելու, ուստի ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի 2րդ մասը ն պատիժը պայմանականորեն չկիրառել նշանակկով մտրձաշրջան (...)»-:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 15ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգիքի 72-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ կարող է նշանակվել հանցանք կատարելու ընթացքում ու դրանից հերո մեղադրյալի վարքագծի ն այ հանգամանքների հեր կապված բացառիկ հանգամանքների առկայություն դեպքում: Ընդ որում, բացառիկ կարող է դիտվել ինչպես պատիժն ու պատասխաւնապվությունը մեղմացնող մեկ հանգամանքը, այնպես էլ նման հանգաւմանքների համակցությունը, որը, կոնկրեվ քրեական գործի առանձնահամկություններով պայմանավորված, դրա շրջանակներում բացառիկ բնութ է ձեռք բերում: Այլ կերպ ասած՝ մեղադրյալի նկատմամը օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ է նշանակվում նան այն դեպքում, երբ կոնկրետ քրեական գործի շրջանակներում անձի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն սռվորականի շրջանակից դուրս փատրական հանգամանքներն իրենց համակցության մեջ վերածվում են բացառիկության: Այսինքն՝ հանգամանքների այդ ամբողջությունը համակցության մեջ այն ասվիճան առանձնահատուկ է, որ էականորեն նվազեցնում է ինչպես անձի, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը:

Տվյալ դեպքում մեղադրյալ Արթուր Չոբանյանի քրեական

պատասխանաւտվությունն ու պատիժը (մեղմացնող) մի շարք հանգամանքներ են 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 7176:

9

առկա: Վերաքննիչ դատարանը հատկանշակաւն է համարում մեղադրյալ Արթուր Չորաւնյաւնի հետհանցավոր դրական վարքագիծը:

Մասնավորապես՝ վերջինը քրեական վարույթի քննության հենց ակզբից տվել է խոարովանական ցուցմունքներ, քրեական գործի քննության ողջ ընթացքում չի խուսափել, ինչպես նան որնէ խոչընդոտ չի հարուցել վարույթի բնականոն քննության համար: Բացի այդ, նրա հայտնած տեղեկությունների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը ն դրանց հետագա հնարավոր իրացման շղթաւն:

Ավելին` մեղադրյալն ունի կայուն սոցիալական կապեր, ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները, ինչպես նան ձեռք է բերել մշտական աշխատանք, որով հոգում է ընտանիքի կարիքները: Վերաքննիչ դատարանը հատկապես հատկանշական է համարում Արթուր Չոբանյանի կողմից հայրենիքի սահմանների պաշտպանությանը կամավոր մասնակցություն, որպիսի հանգամանքն էականորեն նվազեցնում է վերջինի անձի վտաւնգավորությունը ե, րար էության, վկայում. նրա՝ արդեն իսկ ուղղման ճանապարհին գտեվելու մասին:

Հեփնապես, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձր բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների, ծանրացնող հանգամանքների րացակայությունը, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմաուն ն նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ հանգում է այն հենության, որ Արթուր Չոբանյանը չպետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերն աոկա են ն այնչկիրառելուպայմաններում հնարավոր է ապահովել պատժի նպատակները:

Վերաքննիչ դատարեաւնն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքների համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Արթուր Չորաւնյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է իրավաչափ եզրահանգման (...)»:

3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 123-133:

10

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելուն այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «4. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամը նշանակվում է արդարացի պավզիժ, որը որոշվում է այն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պավժի տեսակը ն չափր որոշվում են հանցագործությամի պատճառված վնասի բնույթով ն չափով, հանցագործության եղանակով, փեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով ն նպատակներով, դիտավորության կամ անզգուշության փմեսաւկով, պապտաեւսխաւնապտվություն, ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներով, ինչպես նան նշանակվող պատժի՝ հանցավորի վերասոցիալականացման ն իրավահպատալկ վարքագծի ձնավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամի (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 72րդ հոդվածի համաձայն՝ «. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի ն այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չաւփր կամ ժամկետը խիար է տվյալ անձի համար, ինչպես նան խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործություն, բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պաղզտժի նվազագույն

1

չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժաւմկետ կում ավելի մալմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը (...)»:

Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների" լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով Ա.Չոբանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, 2020 թվականին ն դրանից հետո կամավոր մարտական գործողություններին մասնակցելը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, տպատասխանատվությունն Օ:ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերջինիս հետհանցավոր դրական վարքագիծը ն հանցագործության բացահայտմանն աջակցելու հանգամանքը, մասնավորապես՝ իր ցուցմունքներով հանցագործության կատարման մեխանիզմի վերհանումը, հանցակիցներին ն հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց հնարավորինս բացահայտելը, վերջիններիս գտնելու նպատակով իրեն հայտնի տվյալները վարույթն իրականացնող մարմնին հայտնելը՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններին:

12. Հետնաբար Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով օրենքով 4 Տե՛ս, տակտ ոանոոատ, Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսնան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/0114 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:

12

նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

3. Միննույն ժամանակ, անդրադառնալով Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններին՝ Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքը, գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ ԱՉոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: ալ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԱՉոբանյանի նկատմամբ նշանակված պատիժ`՝։ Օ։»-պայմանականորն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքների արդյունքում խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ ԱՉոբանյանը կատարել է երկու հանցավոր արարք՝ նախ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված 5 Տես Վճռաբեկ դատարանի` Սամնոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրրչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արամայիս Հովհաննիսյանվի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Սարգիս Խաչատրյաւնի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/4, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵՍԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 ն այլ որոշումները:

3

բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությունը ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացմանն օժանդակելը, ն շահադիտական դրդումներով` հետագայում 2000 ԱՄՆ դոլարի չափ վարձատրություն ստանալու դիմաց, թմրամիջոց իրացնելուն օժանդակելու նախնական համաձայնությամբ, մեկնել է """""""-ի Շանրապետություն, իր ծանոթներից վերցրել առանձնապես խոշոր չափերով՝ 215,603 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, նախապես ստացել այն Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ անձանց փոխանցելու մասին հրահանգները, այնուհետն, գործելով ուղղակի դիտավորությամբ, ՀԵՅԹ:-ի Հանրապետությունից Հայաստանի

Շանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով (այն իր վարտիքի մեջ տեղադրելով) տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում դրա իրացմանը:

Բացի այդ, ստորադաս դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքներն արդեն իսկ հաշվի են առնվել Ա.Չոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս, հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող արդյունավետորեն նպաստել պատժի նպատակների իրականացմանը:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի

14

նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: ալ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԱՉոբանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով ն 399րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված՝ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար, անհրաժեշտ է Ա.Չոբանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31Լի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունվարի 5-ի դատական ակտը փոփոխել: Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված՝ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 1202: թվականի հունվարի 31-ի դատավճռով նշանակված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական

15

դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Արթուր Լնոնի Չոբանյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 1-ի որոշումը փոփոխել: Արթուր Լնոնի Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով ն 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու Արթուր Լնոն Չոբանյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ ն 79-րդ հոդվածների կիրառմամբ վերջնական նշանակված՝ 4 (չորս)լտարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Արթուր Լնոնի Չոբանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախազահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՏԴ/0051/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել