«ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.06.1998Թ. ՀՕ-247) 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 6-ՐԴ, 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 204.34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՂՈՔԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 նոյեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 81 | «ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.06.1998Թ. ՀՕ-247) 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 6-ՐԴ, 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 204.34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՂՈՔԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ/ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
Ամբողջ Տեքստ
«ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.06.1998Թ. ՀՕ-247) 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 6-ՐԴ, 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 213-
ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 204.34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԵՎ
ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՂՈՔԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ/ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ
ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը քննության առնելով «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 207-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ մասերի, 213- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 204.34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, և նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի բավարարման և համապատասխան որոշումը վերացնելուց հետո գործի քննությունը համապատասխան դատարանում սկսելու/հարուցելու դատավարական կարգը սահմանող օրենսդրական բացի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-
247) 207-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ մասերի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 204.34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, և նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի բավարարման և համապատասխան որոշումը վերացնելուց հետո գործի քննությունը համապատասխան դատարանում սկսելու/հարուցելու դատավարական կարգը սահմանող օրենսդրական բացի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող դատավարական օրենսդրության իրավակարգավորումները չեն նախատեսում նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի բավարարման և համապատասխան որոշումը վերացնելուց հետո գործի քննությունը համապատասխան դատարանում սկսելու/ հարուցելու դատավարական կարգ: Դիմողի կարծիքով հիշյալ իրավակարգավորումը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չի ապահովում իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ որևէ կերպ որոշակիացված չէ այն ընթացակարգը և գործողությունների հաջորդականությունը, որոնք պետք է ձեռնարկի շահագրգիռ անձը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում բողոքաբերի համար պարտավորություն վերաքննիչ բողոքը կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու պարտականություն և չի սահմանում դրա համար որևէ ընթացակարգ և ժամկետ: Դիմողի կարծիքով վիճարկվող իրավադրույթներն ի զորու չեն երաշխավորելու Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունքների և սկզբունքների նպատակները, դրանք և համապատասխան կառուցակարգերը պիտանի և բավարար չափով որոշակի չեն եղել, որպեսզի հիմնարար իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Դիմողի պնդմամբ իր նկատմամբ կիրառված իրավադրույթներն այնքանով, որքանով չեն նախատեսում այնպիսի ընթացակարգեր և համապատասխան պարտականություններ, որոնք կբավարարեն իրավական որոշակիության սկզբունքին, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ և/կամ օրենսդրական բացի առկայությամբ հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները կայացվել են 2018 թվականի ապրիլի 11-ին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 2412-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ դատարանի նշյալ ակտերը կայացվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանության շրջանակներում, ըստ որի անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Այսինքն, խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 12-ին, մինչդեռ դիմողի դիմումը փոստային ծառայություն մուտքագրվել է նույն թվականի հոկտեմբերի 15-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սամանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3- րդ մասով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 207-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ մասերի, 213- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 204.34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, և նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի բավարարման և համապատասխան որոշումը վերացնելուց հետո գործի քննությունը համապատասխան դատարանում սկսելու/հարուցելու դատավարական կարգը սահմանող օրենսդրական բացի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
9 նոյեմբերի 2018 թվականի
ՍԴԱՈ-81
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-81
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
