Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղամբարյան — ԵՇԴ/0055/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղամբարյան — ԵՇԴ/0055/01/11

Վճռաբեկ դատարանԵՇԴ/0055/01/1128 մարտի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ) քննության վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69104810 քրեական գործը` Աղվան Վարդանյանի, Աշոտ Մելիքյանի և Հակոբ Համբարձումյանի կողմից նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ: 2010 թվականի հունիսի 15-ին ՀՀ

Ամբողջ Տեքստ

ԵՇԴ/0055/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0055/01/11

Նախագահող դատավոր Մ.Արղամանյան

Դատավորներ` Գ.Մելիք-Սարգսյան

Հ.Տեր-Ադամյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպաններ

Գ.ՊԱՊՈՅԱՆԻ

Կ.ՔԱՄԱԼՅԱՆԻ

2014 թվականի մարտի 28-ին

Երևանում

ք.

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ամբաստանյալներ Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի և Արմեն Վլադիմիրի Բաղդասարյանի

պաշտպան

Վ.Գրիգորյանի,

ամբաստանյալներ

Արա

Գեորգիի

2

Ռոստոմյանի, Հակոբ Դերենիկի Համբարձումյանի և Սամվել Համբարձումի Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Աղվան Վանիկի Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանի,

Գ.Պապոյանի,

ամբաստանյալ

ամբաստանյալ

Աշոտ

Արմեն

Հովհաննեսի

Պողոսի

Առաքելյանի

Լեպեջյանի

և

նրա

պաշտպան

պաշտպան

Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Սամվել Սերգեյի Խաչատրյանի և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ) քննության վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69104810 քրեական գործը` Աղվան Վարդանյանի, Աշոտ Մելիքյանի և Հակոբ Համբարձումյանի կողմից նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ:

2010 թվականի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69105010 քրեական գործը` Աշոտ Առաքելյանի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ, և միացվել է թիվ 69104810 քրեական գործին: Նախաքննության

մարմնի

2011

թվականի

ապրիլի

26-ի

որոշմամբ

Սամվել

Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի ապրիլի 27-ի որոշումներով Սիրաժ Ղամբարյանը և Սամվել Մկրտումյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի ապրիլի 27-ի որոշումներով Արմեն Բաղդասարյանը, Հակոբ Համբարձումյանը, Արա Ռոստոմյանը, Արմեն Լեպեջյանը, իսկ 2011 թվականի ապրիլի 28-ի որոշումներով Աղվան Վարդանյանը և Աշոտ Առաքելյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ

3

հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:

2011 թվականի մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով`

1) Ս.Ղամբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի 6 ՜վեց․ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Ղամբարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 ՜յոթ․ տարի 6 ՜վեց․ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

2) Ա.Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել

է

ազատազրկման`

9

՜ինը․

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

3) Ս.Մկրտումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի 6 ՜վեց․ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Մկրտումյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 ՜յոթ․ տարի 6 ՜վեց․ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

4

4) Հ.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 9 ՜ինը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Համբարձումյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 ՜ինը․ տարի 11 ՜տասնմեկ․ ամիս 26 ՜քսանվեց․ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: Հ.Համբարձումյանի նկատմամբ պատժի կրման ընթացքում սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

5) Ա.Ռոստոմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի 6 ՜վեց․ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ռոստոմյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 ՜ութ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

6) Ա.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել

է

ազատազրկման`

9

՜ինը․

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները

5

մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

7) Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել

է

ազատազրկման`

9

՜ինը․

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

8) Ա.Լեպեջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել

է

ազատազրկման`

9

՜ինը․

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 ՜յոթ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Լեպեջյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

9) Ս.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման` 10 ՜տասը․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 8 ՜ութ․ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է

6

նշանակվել

ազատազրկում`

12

՜տասներկու․

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, և տուգանք` 100000 ՜հարյուր հազար․ ՀՀ դրամի չափով:

3. Ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի, Ա.Բաղդասարյանի և նրանց պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Ռոստոմյանի, Հ.Համբարձումյանի, Ս.Մկրտումյանի պաշտպան Կ.Քամալյանի, ամբաստանյալ Ս.Խաչատրյանի պաշտպան Վ.Նիկողոսյանի, ամբաստանյալ Ա.Լեպեջյանի պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Վ.Խաչատրյանի, ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը

2013

թվականի

դեկտեմբերի

20-ի

որոշմամբ

Հ.Համբարձումյանի

պաշտպան

Կ.Քամալյանի

վերաքննիչ

բողոքը

ամբաստանյալ

բավարարել

է

մասնակիորեն:

Առաջին

ատյանի

Հ.Համբարձումյանի

դատարանի

նկատմամբ

2013

թվականի

նշանակված

հունիսի

պատժի

18-ի

մասով

դատավճիռը

փոփոխվել

է:

Հ.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել

է

ազատազրկման`

8

(ութ)

տարի

ժամկետով`

առանց

գույքի

բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Համբարձումյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100000 ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նրա նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և Հ.Համբարձումյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100000 ՀՀ դրամի չափով: Հ.Համբարձումյանի նկատմամբ պատժի կրման ընթացքում սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

Մյուս ամբաստանյալների մասով ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են, և նրանց վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի, Ա.Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը, ամբաստանյալներ Ա.Ռոստոմյանի, Հ.Համբարձումյանի, Ս.Մկրտումյանի

7

պաշտպան Կ.Քամալյանը, ամբաստանյալ Ա.Վարդանյանի պաշտպան Ա.Մուխսիկարոյանը, ամբաստանյալ Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանը, ամբաստանյալ Ա.Լեպեջյանը և նրա պաշտպան Գ.Սարդարյանը, ամբաստանյալ Ս.Խաչատրյանը և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանը և նախկին պաշտպան Վ.Նիկողոսյանը:

2014 թվականի մարտի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալներ Ս.Ղամբարյանի և

Ա.Բաղդասարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի,

Ա.Ռոստոմյանի,

Հ.Համբարձումյանի

ամբաստանյալ

Ա.Վարդանյանի

և

Ս.Մկրտումյանի

պաշտպան

ամբաստանյալներ

պաշտպան

Կ.Քամալյանի,

Ա.Մուխսիկարոյանի,

ամբաստանյալ

Ա.Առաքելյանի պաշտպան Գ.Պապոյանի, ամբաստանյալ Ա.Լեպեջյանի և նրա պաշտպան Գ.Սարդարյանի, ամբաստանյալ Ս.Խաչատրյանի և նրա պաշտպան Ա.Մուխսիկարոյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ, իսկ ամբաստանյալ Ս.Խաչատրյանի նախկին պաշտպան Վ.Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թողել է առանց քննության: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5.

Նախաքննության

Ա.Բաղդասարյանին,

Ա.Վարդանյանին,

մարմնի

կողմից

Ա.Ռոստոմյանին,

Ա.Առաքելյանին,

ամբաստանյալներ

Հ.Համբարձումյանին,

Ա.Լեպեջյանին,

Ս.Ղամբարյանին,

Ս.Մկրտումյանին,

Ս.Խաչատրյանին

մեղադրանք

է

առաջադրվել այն բանի համար, որ`

5.1. Ս.Ղամբարյանը, աշխատելով Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող ՛Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունում որպես լաբորատորիայի վարիչ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Ս.Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Ա.Ռոստոմյանի և ընկերության չգրանցված աշխատակից Ա.Լեպեջյանի հետ և 2007 թվականի դեկտեմբերին ընկերության օժանդակ մասնաշենքում

Ա.Ռոստոմյանի

և

Ա.Լեպեջյանի

հետ

ապօրինի

պատրաստել

՛ամֆետամին տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր հանդիսացող ՛1-ֆենիլ2-պրոպանոն (կետոն, մեթիլբենզիլկետոն): Ստացված նյութը խառնելով մեթանոլ սպիրտի հետ, ակտիվացնելով նիկել ռենեյի կատալիզատորով հարստացրել են ամոնյակի, իսկ ապա ջրածնի գազով, որից հետո ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից

անջատելու,

ապա

մեթանոլը

թորելու

եղանակով

ապօրինի

8

պատրաստել են առանձնապես խոշոր չափի` մոտ 180 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց` հիմքի տեսքով:

Ս.Ղամբարյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 25-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության և դատաքննության ընթացքում Ս.Ղամբարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 266268, հատոր 5-ի թերթ 200-203, հատոր 6-ի թերթ 7-9, 71, 259, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.2.

Ա.Բաղդասարյանը

Աշոտ

Մելիքյանի

կողմից

հրավիրված

քիմիկոս

Ս.Մկրտումյանի և բանվորական աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում

ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող`

շուրջ 800 կգ 95 տոկոսանոց մաքրությամբ ՛մեթիլբենզիլկետոն, որից 80 կգ-ը (1 կգ-ը 400 ԱՄՆ դոլարով վաճառելով) ապօրինի իրացրել է Ա.Ռոստոմյանին, իսկ 515 կգ-ը վաճառելով` ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված այլ անձանց: 2010 թվականի մայիսին Ա.Բաղդասարյանը Ա.Մելիքյանից ապօրինի ձեռք է բերել կետոնից պատրաստված թմրամիջոցի` առանձնապես խոշոր չափից մոտ 5 գրամ ՛ամֆետամինի աղի նմուշ: Այնուհետև, 2010 թվականի մայիսի 19-ին Երևան քաղաքի Նոյ թաղամասում Ա.Բաղդասարյանը Հ.Համբարձումյանին է տվել իրացվելիք թմրամիջոցի նմուշը գնորդ Ա.Վարդանյանին փոխանցելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, այսինքն` առանձնապես խոշոր չափի` 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց չի իրացվել հանցավորների կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2010 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի ունեցած

հանդիպման

ընթացքում

գնորդ

Ա.Վարդանյանը,

պայմանավորվածության

համաձայն, Ա.Մելիքյանին և Հ.Համբարձումյանին չի վճարել իրացվելիք թմրամիջոցի արժեքը կազմող 22500 ԱՄՆ դոլար գումարը:

2010 թվականի մայիսի վերջերին Ա.Բաղդասարյանը Ա.Ռոստոմյանի հետ ՛Բարոնի ՍՊԸ-ում արտադրված կետոնից տարբեր խմբաքանակներով` 150 կգ, փոխադրել է իր մոտ, որը Ա.Ռոստոմյանի հետ միասին խառնել է մեթանոլ սպիրտի հետ, ակտիվացրել նիկել ռենեյի կատալիզատորով, ապա այդ ամենը հարստացրել ամոնյակի, իսկ այնուհետև ջրածնի գազով և ստացել առավել քիչ տոկոսային հարաբերությամբ առանձնապես

խոշոր

չափի`

ընդհանուր

21

կգ

433,677

գրամ

՛ամֆետամինի

պարունակությամբ հիմք: Չբավարարվելով ստացված արդյունքից` Ա.Բաղդասարյանը, 2010 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը ՛ամֆետամինի հիմքի վերը նշված ռեակցիոն խառնուրդից թորման եղանակով ավելի բարձր տոկոսային բաղադրությամբ

9

՛ամֆետամինի հիմք ստանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Հ.Համբարձումյանի, Ա.Մելիքյանի, իսկ ապա Ս.Մկրտումյանի հետ, և վերջիններիս կողմից լաբորատորիա

տեղափոխած

սաքավորումներով

թորելու

եղանակով

ռեակցիոն

խառնուրդի մի մասից ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ ՛ամֆետամինի պարունակությամբ հիմք: Թմրամիջոցի ընդհանուր` 21 կգ 433,677 գրամ քանակությունը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ:

Ա.Բաղդասարյանը ձերբակալվել է 2010 թվականի հունիսի 5-ին: Նախաքննության ընթացքում Ա.Բաղդասարյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն դատաքննության ժամանակ հայտարարել է, որ անմեղ է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 141-143, 171, հատոր 4-ի թերթ 35-38, 118-125, հատոր 5-ի թերթ 78-79, 178-179, հատոր 6-ի թերթ 58, 135, 189, 224-225, 239, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.3.

Ս.Մկրտումյանը

Հ.Համբարձումյանի,

Ա.Մելիքյանի

և

բանվորական

աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բաղդասարյանի միջոցներով ձեռք բերված համապատասխան նյութերով ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող` շուրջ 800 կգ 95 տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն:

2010 թվականի հունիսի 4-ին Ս.Մկրտումյանը Ա.Բաղդասարյանի հետ գնացել է վերջինիս և Ա.Ռոստոմյանի կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում կառուցած ՛ամֆետամինի պատրաստման լաբորատորիա, որտեղ Ա.Բաղդասարյանի հետ միասին հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը թորելու եղանակով կրկին ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ ՛ամֆետամինի պարունակությամբ հիմք, որը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ: Ս.Մկրտումյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 24-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ս.Մկրտումյանը

ցուցմունքներ

և

նախաքննության

առաջադրված

ժամանակ

մեղադրանքում

տվել

իրեն

է

ինքնախոստովանական

մեղավոր

է

ճանաչել,

իսկ

դատաքննության ընթացքում իր մեղքն ընդունել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 202-206, հատոր 3-ի թերթ 241-243, հատոր 4-ի թերթ 75-76, հատոր 5-ի թերթ 91, 285-287, հատոր 6-ի թերթ 67, 245246, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

10

5.4.

Հ.Համբարձումյանը

մոնտաժելուց

հետո

վերջինիս

Ա.Մելիքյանի

կողմից

գլխավորությամբ

հրավիրված

քիմիկոս

սարքավորումները

Ս.Մկրտումյանի

և

բանվորական աշխատանքներ կատարելու համար ներգրավված այլ աշխատակիցների հետ միասին 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բաղդասարյանի միջոցներով առանց պատշաճ հաշվառման ձեռք բերված համապատասխան նյութերով ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող` շուրջ 800 կգ 95 տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն, որի ապօրինի իրացումները կատարել են Ա.Բաղդասարյանը, Ա.Մելիքյանը: 2010

թվականի

մայիսի

փոխանցելու նպատակով

19-ին

Հ.Համբարձումյանը

գնորդ

Ա.Վարդանյանին

Երևան քաղաքի Նոյ թաղամասում Ա.Բաղդասարյանից

ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ ՛ամֆետամինի աղի նմուշը, որից հետո նույն օրը Ա.Մելիքյանի և Ա.Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ այն ապօրինի իրացրել է Ա.Վարդանյանին: 2010 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքի Սախարովի հրապարակում Հ.Համբարձումյանը և Ա.Մելիքյանը իրացվելիք թմրամիջոցի ամբողջ գումարն Ա.Վարդանյանից ստանալու համար հանդիպել են նրան, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, այսինքն` առանձնապես խոշոր չափի` 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց չեն պատրաստել և չեն իրացրել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ տեղի ունեցած

հանդիպման

ընթացքում

գնորդ

Ա.Վարդանյանը,

պայմանավորվածության

համաձայն, Ա.Մելիքյանին և Հ.Համբարձումյանին չի վճարել իրացվելիք թմրամիջոցի արժեքը կազմող 22500 ԱՄՆ դոլար գումարը:

2010

թվականի

հունիսի

4-ին

Ա.Բաղդասարյանի,

Ա.Մելիքյանի,

այնուհետև

Ս.Մկրտումյանի հետ իրենց կողմից լաբորատորիա տեղափոխած սաքավորումներով թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 6 կգ 392 գրամ ՛ամֆետամինի

պարունակությամբ

հիմք,

որը

2010

թվականի

հունիսի

5-ին

հայտնաբերվել և առգրավվել է լաբորատորիայի զննության ժամանակ: Հ.Համբարձումյանն արգելանքի է վերցվել 2010 թվականի հունիսի 5-ին: Նախաքննության ընթացքում Հ.Համբարձումյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, իսկ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 134-136, 179-180, հատոր 3-ի թերթ 203206, հատոր 4-ի թերթ101, 158-159, հատոր 5-ի թերթ 104-105, 175, հատոր 6-ի թերթ 252, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.5. Ա.Ռոստոմյանը, աշխատելով Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող ՛Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական

11

ընկերությունում որպես փորձարարական արտադրության պետ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Ս.Խաչատրյանի, լաբորատորիայի վարիչ Ս.Ղամբարյանի և ընկերության չգրանցված աշխատակից Ա.Լեպեջյանի հետ և հավելյալ վարձատրություն ստանալու պայմանով 2007 թվականի դեկտեմբեր ամսին Ս.Ղամբարյանի և Ա.Լեպեջյանի հետ ապօրինի պատրաստել են ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր հանդիսացող ՛1-ֆենիլ2-պրոպանոն (կետոն, մեթիլբենզիլկետոն): Ստացված նյութը մեթանոլ սպիրտի հետ խառնելով, նիկել ռենեյի կատալիզատորով ակտիվացնելով հարստացրել են ամոնյակի, այնուհետև

ջրածնի

կատալիզատորից

գազով,

որից

հետո

ստացված

անջատելու,

ապա

մեթանոլը

թորելու

ռեակցիոն

խառնուրդը

եղանակով

ապօրինի

պատրաստել են առանձնապես խոշոր չափի` մոտ 180 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց` հիմքի տեսքով:

2009 թվականի վերջերին Ա.Ռոստոմյանը, տեղեկանալով Ա.Բաղդասարյանից կողմից ՛ամֆետամին տեսակի թմրամիջոցի պատրաստման պրեկուրսոր հանդիսացող ՛1-ֆենիլ2-պրոպանոն (կետոն, մեթիլբենզիլկետոն) վաճառելու մտադրության մասին, այն գնելու առաջարկությամբ դիմել է Ա.Լեպեջյանին և նրա համաձայնությունը ստանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Պարոնյան 1 հասցեում գտնվող շենքի մոտ երկու դեպքով չպարզված տարբեր օրերին, կրկին Ա.Բաղդասարյանից մեկ կգը 400 ԱՄՆ դոլարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր` մոտ 80 կգ ՛կետոն, որը նույն տեղում մեկ կգ-ը 450 ԱՄՆ դոլարով կրկին ապօրինի իրացրել է Ա.Լեպեջյանին:

2010 թվականի գարնանը Ա.Ռոստոմյանը իրացնելու նպատակով առանձնապես խոշոր

չափի

՛ամֆետամին

տեսակի

թմրամիջոց

պատրաստելու

համար

Ա.Բաղդասարյանի կողմից վարձակալած Երևան քաղաքի ԿՈւլնեցու 66ա շենքի 67 բնակարանում, Ա.Մելիքյանի կողմից Ա.Բաղդասարյանին տրված ռեակցիոն խառնուրդն աղաթթվով վերամշակելով, փորձել է կրկին ապօրինի պատրաստել ՛ամֆետամին տեսակի

թմրամիջոցի

աղ,

սակայն

իրենց

կամքից

անկախ

հանգամանքներով

հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ռեակցիոն խառնուրդն իրականում Ա.Մելիքյանի կողմից ձևացված է եղել և իր մեջ ՛ամֆետամին չի պարունակել: Ա.Ռոստոմյանը իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց պատրաստելու համար Ա.Բաղդասարյանի հետ 2010 թվականի մայիսին Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձակալել է կիսակառույց տուն, որի հողամասում կառուցել են լաբորատորիա, անհրաժեշտ սարքավորումներով կահավորել այն, որտեղ մայիսի վերջերին Ա.Բաղդասարյանի հետ վերջինիս կողմից ՛Բարոնի

12

գիտաարտադրական ընկերություն ՍՊԸ-ում արտադրված և տարբեր խմբաքանակներով լաբորատորիա ապօրինի փոխադրված 150 կգ ՛կետոնից ստացել են առավել քիչ տոկոսային հարաբերությամբ առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 21 կգ 433,677 գրամ ՛ամֆետամինի պարունակությամբ հիմք: Թմրամիջոցի հիշյալ քանակությունը 2010 թվականի հունիսի 5-ին հայտնաբերվել և առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ:

Ա.Ռոստոմյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 25-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ա.Ռոստոմյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ դատաքննության ժամանակ ընդունել իր մեղքը մեղսագրվող հանցանքներում և հրաժարվել է ցուցմունքներ տալուց (տե՛ս քրեական գործ, հատոր 3-ի թերթ 77-81, հատոր 4-ի թերթ 90-92, 148-149, հատոր 6-ի թերթ 49-53, 63, 144, 198, 265, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127128): 5.6. Ա.Վարդանյանը 2008 թվականի սկզբներին հետագայում ապօրինի իրացնելու նպատակով որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ Ա.Առաքելյանից անհատույց, ապօրինի ձեռք է բերել 14 լիտր ՛քացախաթթվի անհիդրիդ, որը պահել է Երևան քաղաքի ՀարավԱրևմտյան Բ-2 թաղամասի 93 շենքի թիվ 35 չբնակեցված բնակարանում, որտեղից էլ 2010 թվականի հունիսի 8-ին կամովին ներկայացրել է:

2010

պրեկուրսոր

ապօրինի

թվականի

սկզբներին

հանդիսացող

ձեռք

բերելու

Ա.Վարդանյանը,

՛ամֆետամինի

՛1-ֆենիլ-2-պրոպանոնի

և

այն

Ա.Լեպեջյանին

(կետոն,

իրացնելու

պատրաստման

մեթիլբենզիլկետոն)

շուրջ

նախնական

համաձայնության գալով Ա.Առաքելյանի հետ, նույն ժամանակահատվածում Ա.Մելիքյանից մեկ կգ-ը 270 ԱՄՆ դոլարով, տարբեր չափաբաժիններով, մաս-մաս ապօրինի ձեռք են բերել 75 կգ ՛կետոն, որից 55 կգ-ը մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով վաճառելով, Երևան քաղաքի Բագրատունյաց 14 շենքի մոտ կրկին ապօրինի իրացրել են Ա.Լեպեջյանին, իսկ մնացած 20 կգ-ը Ա.Մելիքյանի պահանջով ոչնչացրել են:

Ա.Վարդանյանը 2010 թվականի մայիսի 10-ին որպես հետագայում իրացվելիք թմրամիջոցի նմուշ Ա.Մելիքյանից անհատույց, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 5,7 գրամ ՛ամֆետամինի աղ, որը նույն օրը Երևան քաղաքի Ներսիսյան փողոցում կրկին ապօրինի իրացրել է Ա.Մանուչարյանին, որպեսզի հետագայում նրան իրացնի նշված թմրամիջոցից առանձնապես խոշոր չափով` 15 կգ` մեկ կգ-ը 2200 ԱՄՆ դոլարով:

2010 թվականի մայիսին Ա.Վարդանյանը գործով դեռևս չպարզված ոմն Մաջիթին առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով

13

նախնական համաձայնության է եկել Ա.Առաքելյանի հետ և 2010 թվականի մայիսի 19-ին Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ հանդիպել է Ա.Մելիքյանի

կողմից

ուղարկված

Հ.Համբարձումյանին,

ումից

կրկին

իրացնելու

նպատակով ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցից առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ ՛ամֆետամինի աղի նմուշ, որն Անգլիական այգում Ա.Առաքելյանի հետ ցույց են

տվել

ոմն

Մաջիթին:

Սակայն

իրենց

կամքից

անկախ

հանգամանքով

հանցագործությունը` Ա.Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելը, չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Մաջիթը հայտնել է, որ իր ուզածն այդ թմրամիջոցը չէ, ինչից հետո նմուշը թափել են այգու աղբարկղերից մեկի մեջ:

Ա.Մանուչարյանի հետ սկսած թմրամիջոցի իրացման գործարքն ավարտին հասցնելու համար

Ա.Վարդանյանը

2010

թվականի

մայիսի

21-ին,

պայմանավորվածության

համաձայն, Երևան քաղաքի Սախարովի հրապարակում հանդիպել է Ա.Մելիքյանի և Հ.Համբարձումյանի հետ, որոնց հայտնել է, որ 15 կգ ՛ամֆետամինի գնորդը պատրաստ է դրա դիմաց պահանջվող գումարը` 1 կգ-ի դիմաց 1500 ԱՄՆ դոլարը, վճարել թմրամիջոցը ստանալուց հետո, ինչին Ա.Մելիքյանը առարկել է, և Ա.Վարդանյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը` առանձնապես խոշոր չափի` 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոցի իրացումը, հասցնել ավարտին: Ա.Մանուչարյանին

խոստացած

15

կգ

՛ամֆետամին

տեսակի

թմրամիջոցը

հայթայթելու համար Ա.Վարդանյանը նույն օրը դիմել է Ա.Առաքելյանին: Ա.Առաքելյանը Երևան քաղաքի Արեշ թաղամասում ՛Քիմտեխ ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Ս.Խաչատրյանից և Ա.Լեպեջյանից

որպես

իրացվելիք

թմրամիջոցի

նմուշ

ապօրինի

ձեռք

է

բերել

առանձնապես խոշոր չափի` 31,7084 գրամ ՛ամֆետամին և նույն պահին հանձնել է Ա.Վարդանյանին: Սակայն Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող ՛Մարմարի աշխարհ խանութի մոտ իրացվելիք թմրամիջոցի նմուշը` առանձնապես խոշոր չափի` 31,7 գրամ ՛ամֆետամինի քանակությունը, Ա.Մանուչարյանին կրկին իրացնելուց հետո հանցագործությունը` Ա.Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի` 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ա.Առաքելյանը հասկացել է, որ գտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում: Ա.Վարդանյանն արգելանքի է վերցվել 2010 թվականի հունիսի 5-ին: Նախաքննության

և

դատաքննության

ժամանակ

տված

ցուցմունքներում

Ա.Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 124127, 175, 218-221, հատոր 3-ի թերթ 245-246, հատոր 5-ի թերթ 176-177, հատոր 6-ի թերթ 280-282, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

14

5.7.

Ա.Առաքելյանը

2008

թվականի

սկզբներին

Իրանի

Իսլամական

Հանրապետությունից սահմանված կարգով Հայաստան է ներկրել թմրամիջոցների պատրաստման պրեկուրսոր հանդիսացող` 9520 կգ ՛քացախաթթվի անհիդրիդ, որից հետագայում ապօրինի իրացնելու նպատակով որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ մոտ 14 լիտր ապօրինի իրացրել է Ա.Վարդանյանին: ՛Քացախաթթվի անհիդրիդի վերը նշված քանակությունը 2010 թվականի հունիսի 8-ին Ա.Վարդանյանը կամովին ներկայացրել է Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի 93 շենքի թիվ 35 չբնակեցված բնակարանից:

2010 թվականի ապրիլ ամսին Ա.Առաքելյանը,

առանձնապես խոշոր չափի

՛ամֆետամին տեսակի թմրամիջոց և ՛էֆեդրին տեսակի հոգեմետ նյութ իրացնելու շուրջ

նախնական

համաձայնության

գալով

՛Քիմտեխ

գիտահետազոտական

ընկերություն ՓԲԸ-ի տնօրեն Ս.Խաչատրյանի և Ա.Լեպեջյանի հետ, ընկերության օժանդակ մասնաշենքում նախապես այդ նպատակով տեղադրված հաբավորման սարքավորումներով Ա.Լեպեջյանի կողմից պատրաստած առանձնապես խոշոր չափի` 1 կգ 500 գրամ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոցի և նույն քանակության հոգեմետ նյութ հանդիսացող` չպարզված հանգամանքներում ձեռք բերված ՛էֆեդրինի, ինչպես նաև այլ նյութերի

օգտագործմամբ,

դրանց

հաբավորմամբ

ապօրինի

պատրաստել

են

առանձնապես խոշոր չափերի` մոտ 52 կգ` ընդհանուր մոտ 150000 ՛կապտագոն դեղահատեր, որոնք քննությամբ չպարզված հանգամանքներում Ս.Խաչատրյանն ու Ա.Լեպեջյանը իրացրել են արտերկրացիներ ոմն Խալոյին և Դային: 2010

թվականի

սկզբներին

Ա.Առաքելյանը,

Ա.Լեպեջյանից

տեղեկանալով

՛ամֆետամինի ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող ՛1-ֆենիլ-2-պրոպանոն (կետոն, մեթիլբենզիլկետոն)

ձեռք

բերելու

մտադրության,

նաև

այն

մասին,

որ

դրա

արտադրությամբ ՛Բարոնի ՍՊԸ-ում զբաղվում է Ա.Մելիքյանը, ապօրինի ՛կետոն ձեռք բերելու և իրացնելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ա.Վարդանյանի հետ և նույն ժամանակահատվածում նրա միջոցով Ա.Մելիքյանից մեկ կգ-ը 270 ԱՄՆ դոլարով գնելով` ապօրինի ձեռք են բերել մոտ 75 կգ ՛կետոն, որից 55 կգ-ը` մեկ կգ-ը 400 ԱՄՆ դոլարով,

Երևան

քաղաքի

Բագրատունյաց

14

շենքի

մոտ

կրկին

իրացրել

են

Ա.Լեպեջյանին, իսկ մնացած 20 կգ-ը Ա.Մելիքյանի պահանջով Ա.Վարդանյանը թափել է: Այնուհետև, 2010 թվականի մայիսին Ա.Առաքելյանը գործով դեռևս չպարզված նույն Մաջիթին առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ա.Վարդանյանի հետ: Վերջինս իրացվելիք թմրամիջոցի նմուշը ձեռք բերելու և գնորդ Մաջիթին ցույց տալու համար դիմել է Ա.Մելիքյանին:

2010

թվականի

մայիսի

19-ին

Ա.Վարդանյանը

Երևան

քաղաքի

Բագրատունյաց 70/22 հասցեում գտնվող շենքի մոտ հանդիպել է Ա.Մելիքյանի կողմից

15

ուղարկված Հ.Համբարձումյանին, ումից կրկին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի` մոտ 5 գրամ ՛ամֆետամինի աղի նմուշը, որը Անգլիական այգում Ա.Առաքելյանի հետ միասին ցույց են տվել ոմն Մաջիթին:

Սակայն

Ա.Վարդանյանի

իրենց

հետ

կամքից

նախնական

անկախ

հանգամանքով

համաձայնությամբ

հանցագործությունը`

առանձնապես

խոշոր

չափի

՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելը, չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ Մաջիթը հայտնել է, որ իր ուզածն այդ թմրամիջոցը չէ, ինչից հետո նմուշը թափել են այգու աղբարկղներից մեկի մեջ:

2010 թվականի մայիսի 21-ին Ա.Առաքելյանը, 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Վարդանյանի հետ, պայմանավորվել է այն ձեռք բերել ՛Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ից: Ա.Առաքելյանը Երևան քաղաքի Արեշ թաղամասում ՛Քիմտեխ ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Ս.Խաչատրյանից և Ա.Լեպեջյանից որպես իրացվելիք թմրամիջոցի նմուշ, ապօրինի ձեռք է բերել

առանձնապես

խոշոր

չափի`

31,7084

գրամ

՛ամֆետամին,

որը

գնորդ

Ա.Մանուչարյանին իրացնելու համար նույն պահին հանձնել է Ա.Վարդանյանին: Վերջինիս կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող ՛Մարմարի աշխարհ խանութի մոտ

իրացվելիք

՛ամֆետամինի

թմրամիջոցի

նմուշը`

քանակությունը,

առանձնապես

խոշոր

չափի`

31,7

գրամ

Ա.Մանուչարյանին

կրկին

իրացնելուց

հետո

հանցագործությունը` Ա.Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի` 15 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնելը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ա.Առաքելյանը հասկացել է, որ գտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում: Ա.Առաքելյանի նկատմամբ 2010 թվականի հունիսի 15-ին խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ա.Առաքելյանը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքներում, սակայն դատաքննության ընթացքում մեղքը չի ընդունել (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ի թերթ 295-301, հատոր 4-ի թերթ 247-250, 280-282, հատոր 5-ի թերթ 1314, 211, հատոր 6-ի թերթ 101, 170, 274-275, հատոր 12-ի թերթ 49-50, հատոր 14-ի թերթ 127-128):

5.8. Ա.Լեպեջյանը, աշխատելով ՛Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸում, 2007 թվականի վերջերին ՛ամֆետամինի ելանյութի` պրեկուրսոր հանդիսացող կետոնի և դրանից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի ՛ամֆետամին տեսակի

թմրամիջոց

ընկերության

տնօրեն

փորձարարական

պատրաստելու

շուրջ

Ս.Խաչատրյանի,

արտադրության

պետ

նախնական

համաձայնության

լաբորատորիայի

վարիչ

Ա.Ռոստոմյանի

հետ,

է

եկել

Ս.Ղամբարյանի

և

2007

և

թվականի

16

դեկտեմբերից մինչև 2008 թվականի հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղամբարյանի և Ա.Ռոստոմյանի հետ միասին ընկերության օժանդակ մասնաշենքում ապօրինի

պատրաստել

են

՛ամֆետամինի

պատրաստման

համար

պրեկուրսոր

հանդիսացող ՛1-ֆենիլ-2-պրոպանոն (կետոն, մեթիլբենզիլկետոն), որն էլ մեթանոլ սպիրտի հետ խառնելով, նիկել ռենեյի կատալիզատորով ակտիվացնելով, ապա այդ ամենը ամոնյակի, իսկ այնուհետև ջրածնի գազով հարստացնելուց հետո, ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից անջատելու և մեթանոլը թորելու եղանակով ապօրինի պատրաստել են առանձնապես խոշոր չափի` 180 կգ ՛ամֆետամին տեսակի թմրամիջոցի հիմք:

2008 թվականի գարնանը Ա.Ռոստոմյանի և Ս.Ղամբարյանի հեռանալուց հետո Ա.Լեպեջյանը,

տնօրեն

Ս.Խաչատրյանի

պայմանավորվածության

համաձայն,

նատրիումական

մնացած

պրեկուրսոր,

աղերի

իսկ

դրանից`

հետ

շարունակել

քանակությունից

առանձնապես

խոշոր

է

ունեցած

նախնական

ընկերություն

ներկրված

նույն եղանակով

չափի

պատրաստել

՛ամֆետամին

տեսակի

թմրամիջոց, որոնք իրացրել են քննությամբ չպարզված անձանց: Ա.Լեպեջյանը ընկերությունում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի ՛ամֆետամին տեսակի թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ Ս.Խաչատրյանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ 2009 թվականի վերջերին Երևան քաղաք

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 մարտի, 2014 թ.
Գործի #:
ԵՇԴ/0055/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել